Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Նիկոլ Փաշինյանը նյարդայնացա՞ծ է Արարատ Միրզոյանի վրա Վանեցյանի հարցի պատճառով

Ինչպես հայտնի է`  Փաշինյանը հերթական քաղաքական արշավն է սկսել Վանեցյանի դեմ, որպեսզի բավարար հիմք ունենա նրան ձերբակալելու համար: Սկզբից դրա մասին, ԱԺ նախագահի բնորոշմամբ, ՀԺ-ում «կենցաղային բնույթի» հոդված դուրս եկավ Վանեցյանի մասին, թե իբր նա «...պետական հեղաշրջում էր պատրաստում...», իսկ ձեռքի հետ էլ սկսել էր Փաշինյանի ընտանիքի վարկաբեկման գործընթացը, որից հետո թերթի հոդվածի ուղենիշով սկսեցին հանդես գալ Փաշինյանի ընտանիքի անդամները: Փաշինյանի դուստրը մի շարք գրառումներ կատարեց ուղղված Վանեցյանի դեմ, իսկ Փաշինյանի աներորդին լրատվամիջոցներից մեկին հաստատեց, որ «Վանեցյանը պատրաստվում էր հեղաշրջում իրականացնել»:

Սակայն Փաշինյանի ընտանիքի անդամներին իրենց կուսակից ընկերները չաջակցեցին: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը այս ամենը անվանեց «կենցաղային բնույթի խոսակցություններ», իսկ Վանեցյանին քաղաքական հակառակորդ չհամարեց: Այսինքն,  Փաշինյանի պատկերացմամբ  «հեղաշրջման կազմակերպողին»  ԱԺ նախագահը հակառակորդ չհամարեց: Իսկ դա նշանակում էր, որ կամ Միրզոյանը այս հերթական քաղաքական շոուին չէր ուզում մասնակցել, կամ էլ, եթե Վանեցյանը իրոք փորձել է հեղաշրջում անել, ապա Միրզոյանը այդքան էլ դեմ չի եղել: Հասկանալի է, որ ավելի հավանական է  այն, որ   թե Միրզոյանը,  թե Փաշինյանի մյուս թիմակիցները արդեն հոգնել են բավարարել Փաշինյանի անձնական կապրիզները, քանզի սկսել են հասկանալ, որ այս ամենը բերելու է նրանց իշխանության կորստի: Եթե սկզբում նրանք իշխանության եկան Փաշինյանի շնորհիվ, ապա այսօր նույն Փաշինյանն  իր քայլերով   սկսում է վտանգել այդ իշխանությանը:

Ի դեպ, Միրզոյանի ոճով հանդես եկան նաև մյուս թիմակիցները՝  տարածքային նախարար Սուրեն Պապիկյանը և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Թվում էր,  այս ամենից Փաշինյանը պիտի հետևություն անի, սակայն պարզվում է, ճիշտ հակառակը.  նա էլ ավելի է փորձելու համառ գտնվել այս  հարցում:  Քննչական կոմիտեում սկանդալային բնույթի սելֆիով ցուցմունք տալը պարզվում է  կապված էր հայտնի «գաղտնալսման» մասին գործի հետ, որտեղ  Փաշինյանը փորձելու է «միտում» տեսնել Վանեցյանի գործողությունների մեջ:

Բայց ամենահետաքրքիրը Փաշինյանի աներորդու «Արմնյուզին» տված  հարցազրույցն էր, որտեղ նա բացահայտել էր ընտանիքի մի շարք գաղտնիքներ:

Պարզվում է՝ «ՀԺ»-ի նյութի կապակցությամբ  արդեն ակտիվորեն զբաղվում են համապատասխան ուժային մարմինները, որի մասին բացի ընտանիքի անդամներից ոչ ոք  տեղյակ չէ:

Ըստ Հրաչյա Հակոբյանի, երբ պարզվի ճշմարտությունը, բոլոր նրանք, ովքեր «ՀԺ»-ի հոդվածը կենցաղային բնույթի համարեցին,  ամաչելու են ու վատ են զգալու դրա համար: Փաստացի, դա վերաբերվում էր նաև Արարատ Միրզոյանին, Սուրեն Պապիկյանին ու Ռոմանոս Պետրոսյանին:

Ավելին, հաղորդավարի հարցադրմանը, թե «գաղտնալսումը» ցույց տվեց, որ Քոչարյանի հարցով դատարանների վրա ճնշում եղել է, Հրաչյա Հակոբյանի պատասխանը ցինիզմի ժանրից էր, թե իբր «...դա իրականացրել էր նույն Վանեցյանը...»: Հետո զգալով, որ ավելորդ բաներ էր ասել, ավելացրեց, թե իբր կարող է դա «ընկերական հորդոր» է եղել:

Հրաչյա Հակոբյանի հարցազրույցը քաղաքական շեդևրի շարքում կարելի է դիտարկել իր անկեղծությամբ: Քանզի Հրաչյան, հաստատ, ազնիվ  անձնավորություն է, և հայտնի Գիքորի հերոսի օրինակով մի շարք հարցերում անկեղծորեն նշում է  «բալի թանկ լինելու մասին»:

Կոնկրետ Վանեցյանի մասով նա փաստացի բացահայտեց փաշինյանենց ընտանիքի ներվը քաղաքական թիմակիցների հանդեպ, որ վերջիններս իրենց «առաջնորդի հանդեպ այդքան էլ հավատարիմ չեն»:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>