Բարսեղ Բեգլարյանի քրգործը կարճվել է
Դիտել նաև
Երևանից նույնիսկ տասնյակ կմ հեռու բնակարանի 1 քմ-ն 320-500 հազար դրամ է․ ոչ թե՝ 200 հազար. Արտակ Բեգլարյան
«Ալիևը հերթական սուտն է տարածել»․ Արտակ Բեգլարյան
«Ադրբեջանական կեղծավորության հերթական ապացույցը»․ Արտակ Բեգլարյան
Արտակ Բեգլարյան. Իմ դիմումի համաձայն՝ ազատվել եմ պետնախարարի խորհրդականի պաշտոնից
«Տղաս այսօր պետք է ավարտեր ծառայությունն ու վերադառնար տուն». Բարսեղ Գիշյան
«Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի մասով հարուցված քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով: Այդ մասին 1lurer.am-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 5-ին Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար։
Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։