Աջափնյակի թաղապետին քննադատած ակտիվիստին կանչել են ոստիկանություն. Տեսանյութ
Օրեր առաջ ակտիվիստ Արսեն Նիկողոսյանը ֆեյսբուքյան եթերում քննադատել էր Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանին՝ ասելով, որ նա իր «չափ ու սահմանն անցել է» քաղաքացիների հետ շփումներում, ապա անդրադարձել թաղապետի նորակառույց առանձնատան թեմային:
Հայտարարություններից հետո ակտիվիստին հրավիրել են ոստիկանություն. «Փորձեցին ճշտումներ անել Գևորգ Բաբայանի հետ կապված: Մենք արձանագրեցինք փաստեր, որոնք առկա են, և դրանց հիման վրա պետք է որ հետաքննություն կատարվի ոստիկանության կողմից»,- դուրս գալով Մաշտոցի բաժնից՝ ասաց Նիկողոսյանը:
Zham.am

