Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Փոխել Հայաստանին պարտադրվող կեղծ օրակարգը

Հայաստանն ապրում է կեղծ օրակարգով։ Մեկը մի քար է գցում ձորը, հետո հարյուր խելոք հավաքվում են ու փորձում քարը ձորից հանել։

Աշխատանքային այդ ռեժիմը ձեռնտու է միայն մեկ մարդու։ Հետևաբար՝ պետք է այն փոխել։ Պատկերավոր ասած՝ ոչ թե պետք է ձորը գցած քարի հետևից գնալ, այլ քարը գցողին նետել ձորը ու հավաքել բոլոր քարերը, այսինքն՝ հասարակական–քաղաքական դաշտ բերել նոր օրակարգ։

Այդ նոր օրակարգում շատ առարկայական կետեր են՝ 1. սոցիալ–տնտեսական վիճակ, 2. անվտանգություն, 3. բարոյահոգեբանական մթնոլորտ, 4. պետական կառավարման որակ։

1.Բարեկեցություն
Մարդկանց առաջին հերթին հետաքրքրում է իրենց կյանքի որակը, ինչը բնական է։ Այդ առումով բազմաթիվ խնդիրներ կան ու դրանք է՛լ ավելի են խորանալու։ Ուստի՝ խնդիրների վերհանում և լուծումներ։

2.Անվտանգություն
Անվտանգության մասով խնդիրների ու լուծումների փաթեթը առավելապես վերնախավային հետաքրքրություն են ներկայացնում, բայց անհրաժեշտ են, որպեսզի պարզ դառնա գործող իշխանության ու դրա այլընտրանքի հսկայական տարբերությունը։

3.Թույնի մթնոլորտ
Հայաստանում ատելության խոսքը գալիս է վերևից։ Այն պետական քարոզչության գործիք է դարձել։ Այդ մթնոլորտում ո՛չ ներդրումներ կլինեն, ո՛չ սեր, ո՛չ հանդուրժողականություն։

Ատելության խոսքի մերժումը դառնում է ազգային անվտանգության խնդիր։

4.Կոմպետենտություն
Գործող իշխանությունների ամենախոցելի տեղերից մեկը կոմպետենտության դեֆիցիտն է։ Դա հեղափոխականների «գենետիկ» հիվանդություններից է, այսինքն՝ միայն հայաստանյան ֆենոմեն չէ։

Հայաստանի իշխանությունն առերևույթ լեգիտիմ է քվեի ուժով, բայց ոչ լեգիտիմ՝ որոշումների կայացման իր անկարողությամբ կամ որոշումների ցածր որակով։

Մեր երկիրը դեռ կանգուն է՝ ի հեճուկս «նավավարի» էքսցենտրիկ, հախուռն, անհավասարակշիռ քայլերի ու պետական ապարատին հայտարարված պատերազմի։

Հանրությանն այլընտրանք է պետք՝ նոր որակի լիդերությամբ ու կոմպետենտ թիմի տեսքով։

Միտումնավոր ձևով պարտադրվել է կեղծ երկընտրանք, ըստ որի՝ գործող իշխանության այլընտրանքը նախկին իշխանությունն է։ Սա շատ կեղծ բաժանում է, քանզի հների ու նորերի մեջ էլ կան լավ ու վատ սուբյեկտներ։ Հայաստանի համար այլընտրանքը պետք է լինի նոր որակի կառավարումը՝ ազգային նոր առաջնորդի և մերիտոկրատիայի՝ արժանավորների իշխանության միջոցով։

Հնին վերադարձ չի կարող լինել։ Դա հակաբնական ու հակաբանական է։ Ինչը, սակայն, չի նշանակում, որ վերադարձ թույլ չտալու համար պետք է հանդուրժել «նորերին»։ Պետական կառավարումը պահանջում է կոմպետենտ ու չկոռումպացված մարդկանց, ոչ թե հնի ու նորի պիտակավորում։

«Անգրագետ ենք ու անփորձ, բայց «զատո» թալանչի չենք» բանաձևը պողոսների համար է և ապագա չունի։ Համ էլ՝ շատ մեծ հարցականի տակ է հայտնվել այդ բանաձևի ««զատո» թալանչի չենք» մասը։

Հայաստանը պետք է դուրս բերել մեկ օրվա կյանք ունեցող կեղծ օրակարգերի ճիրաններից ու ստեղծել նոր որակի պետություն։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>