«Վաղ է խոսել այդ մասին». ԱԳ նախարարը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին. Տեսանյութ
ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը համաձայն չէ այն կարծիքին, թե քանի որ բանակցությունների սեղանին փաստաթուղթ չկա, ուրեմն բանակցություններն ընթանում են զրոյից։
«Բանակցային գործընթացը տեղի է ունենում 25 տարի։ Այդ ընթացքում ԵԱՀԿ ՄԽ շրջանակում ձեւավորվել են բազմաթիվ մոտեցումներ եւ գաղափարներ։ Կարեւոր է համադրել տարբեր բնութագրիչներ»,- նշել է ԱԳ նախարարը լրագրողների հետ զրույցում՝ ընդգծելով, որ հայկական կողմը ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափը համարում է Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունների առավել արդյունավետ ու միջազգային հանրության կողմից ընդունված միակ ձեւաչափը։
Մանրամասները՝ NEWS.am-ի տեսանյութում:

