Բաքվում հայ գերիների խաչ դաջվածքներն шյրելnվ հեռացրել են, արգելել են Աստվածաշնչի փոխանցումը, հարկադրել են ընթերցել Ղուրան. Սահակյան «Թող վատ զգան նրանք, ովքեր այս իշխանության կողմից չեն հետապնդվում». Իշխան Սաղաթելյան Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան
4
Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Պատերազմ Արցախում
«Հրապարակ»․ Ազատամարտիկին դատում են իր ասած մեկ նախադասության համար Թրամփը լրատվամիջոցներին անվանել է «դավաճան տականքներ»՝ զինամթերքի ցածր մակարդակի մասին տարածած լուրերի պատճառով Շևցով․ Թրամփի ուղին թույլ կտա ամերիկյան զորքեր տեղակայել Հայաստանում՝ Իրանի սահմանի մոտ Բաքվում հայ գերիների խաչ դաջվածքներն шյրելnվ հեռացրել են, արգելել են Աստվածաշնչի փոխանցումը, հարկադրել են ընթերցել Ղուրան. Սահակյան Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Բա Վահագն Խաչատուրյանն ու Խաչատուր Սուքիասյանն ինչի բանտում չեն. Նիկոլը հասկանում է՝ ինքը փախչելու է Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) «Թող վատ զգան նրանք, ովքեր այս իշխանության կողմից չեն հետապնդվում». Իշխան Սաղաթելյան «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ․ «Ազատություն» ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն․ «Ժողովուրդ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» «Հրապարակ»․ Բանակում կրքեր են բորբոքվել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը. Փաստաբանը մանրամասնում է Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Փաշինյանն Արևմուտքին բացի հակառnւuականnւթյnւնից որևէ առաջարկելու բան չունի. Մամիջանյան Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Փաշինյանը, իր խոսքից դատելով, գոհունակություն, հրճվանք և ցնծություն է ապրել՝ տեսնելով Գագիկ Խաչատրյանին )կտտանքների ենթարկելու կադրերը ՀՀ–ից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու պատրաստակամության մասին Պուտինի հայտարարությունը ուղերձ էր Փաշինյանին. քաղտեխնոլոգ ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ» Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում ՌԴ ռազմաբազան մեզ համար կենսական չէ, եթե որոշեն հանել, չենք առարկի. Նիկոլ Փաշինյան Փաշինյանի իշխանության շրջանի մուլտիսեփականատեր Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել նաևՀրազդանի ցեմենտի գործարանը Փաշինյանը Եվրամիության հարցում էլի խաբել է. մաս 239. «Ժողովուրդ» «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան «Հրապարակ»․ ՔՊ-ն կչեղարկի՞ ԵՄ-ին անդամակցության օրենքը Թուրքերն եկել են, որ տեսնեն, թե հայերին մորթելուց հետո, ինչ տնտեսություն են զավթելու

Հեռուստատեսության ոլորտում աուդիտ կիրականացվի. անհրաժեշտ է 26,6 մլն դրամ

Կառավարությունը Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից առաջին եռամսյակում կհատկացնի 26,6 մլն դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ միջոցներն ուղղվելու են հեռուստաչափումներ անցկացնող «Ադմոսֆեր Արմենիա» ընկերության կողմից մատուցվող ծառայության` թվային հեռուստատեսության լսարանի ուսումնասիրության  և եթերի մոնիտորինգի արժանահավատությունն ու հեռուստաչափումների իրականացման մեթոդաբանության համապատասխանությունը միջազգային չափանիշներին  պարզելու համար միջազգային աուդիտ անցկացնելու նպատակով:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը դիմել է միջազգային փորձառություն ունեցող մի շարք արտասահմանյան ընկերությունների եւ ստացել գնային առաջարկներ, նպատակահարմար գտնելով դիմել միջազգային աուդիտի համար ամենացածր գին առաջարկող ЗМЗА  ընկերությանը, որի համար սույն որոշման նախագծով առաջարկվում է գնումներն իրականացնել մեկ անձից գնման ձեւով:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նկատեց, որ այս որոշմամբ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին հատկացվում է մի գումար, որը նրա բյուջեի 0,35 տոկոսն է կազմում՝ 7,52 մլրդ դրամի մեջ: Նա անդրադարձավ նաև գնման գործընթացին, որ այն իրականացվում է մեկ անձից գնման միջոցով: «Սա դժվար է գնահատել որպես ամենաթափանցիկ ընթացակարգը գնումը կազմակերպելու: Առաջարկում ենք դիտարկել 7,25 մլրդ դրամի մեջ այս գումարը  տեղավորելու հարցը, իսկ գնման դեպքում՝ առաջարկում ենք գնալ ավելի թափանցիկ ճանապարհով: Բայց եթե այս փաստարկները չեն ընդունվում, և որոշվի, որ որոշումը պետք է ընդունվի այնպես, ինչպես հիմա է գրված, ապա այստեղ հաշվի առնված չեն, այն կարգավորումների պահանջները, որ այսօր գործում են: Դա նշանակում է, որ սա էլեկտրոնային համակարգում պետք է զետեղվի, ինչը նշանակում է, որ ցանկացած մեկը կարող է հայտ ներկայացնել այս նույն պայմանագրին հավակնելով: Նաև ուզում եմ նշել, որ միշտ չէ, որ ամենացածր գինը ամենալավն է»,-ասաց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնեց Ջանջուղազյանի հետ, որ պետք է գործընթացներն իրականացնել սովորական ընթացակարգերով և առաջարկեց ընդունել այս նախագիծը, սակայն այն չի ստորագրվի, մինչև այդ հարցերի շուրջ հավելյալ քննարկում չունենան:

«Ադմոսֆեր Արմենիա» ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին, նպատակ ունենալով Հայաստանում մատուցել թվային հեռուստատեսության լսարանի ուսումնասիրության եւ հեռուստաեթերի մոնիթորինգի ծառայություններ: Ընկերությունը գործնական կապեր է հաստատել չեխական «Մեդիառիսերչ» ընկերության հետ, որը Նիլսեն Ադմոսֆեր միջազգային ցանցի անդամ է։

«Ադմոսֆեր Արմենիայի» աշխատակիցներն անցել են վերապատրաստում Նիլսեն Ադմոսֆեր ընկերության ծրագրային եւ տեխնիկական ստորաբաժանումներում եւ իրավունք ստացան շահագործել Նիլսեն Ադմոսֆերի սարքավորումները եւ ծրագրային միջոցները:

2016 թվականի փետրվարի 1-ից ընկերությունն արդեն վճարովի ծառայություններ է մատուցում ՀՀ-ում գործող հեռուստաընկերություններին, նրանց տրամադրելով հեռուստահաղորդումների դիտելիության վարկանիշները։ Ընկերության չափումների հիման վրա Հայաստանում ձևավորվում է հեռուստագովազդի շուկայական գինը և փաստացի տեղաբաշխումը՝ ըստ հեռուստաալիքների։ «Ադմոսֆեր Արմենիա» ընկերությունը միակն է Հայաստանում, որ այսպիսի ծառայություններ է մատուցում։

Աուդիտի անհրաժեշտությունը պայմանավորված է հեռուստաշուկայի համար ընկերության կատարած որոշիչ դերով, ինչպես նաեւ՝ նման աուդիտ երբեւէ անցկացված չլինելու հանգամանքով։

Աուդիտը հնարավորություն կտա պարզել ընկերության տրամադրած ծառայությունների որակը, արժանահավատությունը, եւ նման չափումների համապատասխանությունը միջազգային ստանդարտին։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>