Արմեն Թավադյանի փաստաբանը միջնորդել է վերադարձնել խուզարկության ժամանակ առգրավված գույքը և դրամական միջոցները
Դիտել նաև
Սկանդալից մինչև միլիոններ. Արմեն Փամբուխչյանի հայտարարագրերի հետքերով
Սա ոչ թե պարզապես հերթական ամոթալի դեպք է, սա մեր ապագայի համար խորը եւ լուրջ սպառնալիք է․ Արման Աբովյան
Արմեն Չարչյանը չի ազատազրկվի․ փաստաբան
ԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը
Մահացել է վերլուծաբան Արմեն Դուլյանը
«5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի փաստաբանը միջնորդել է խուզարկության ժամանակ առգրավված առարկաները և գումարը վերադարձնել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Արմեն Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ Բացի այդ՝ փաստաբանը նաև խնդրել է տրամադրել բոլոր դատավարական փաստաթղթերը, որոնք ստանալու իրավունք ունեն. «Դրանց թվում է նաև գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը, եթե այն առկա է»։
Նրա փոխանցմամբ՝ Արմեն Թավադյանի տանից առգրավվել են համակարգիչներ, հեռախոսներ, զենքով պարգևատրելու հրամաններ, դրամական միջոցներ։

