Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխեցին իրենց ապահովագրելու համար. Արսեն Մկրտչյան. Տեսանյութ
TV5 հեռուստաալիքի «հարցազրույց» հաղորդաշարի հյուրն է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտրյանը:
Հիշեցնենք՝ Դատախազության նախաձեռնությամբ այսօր հրավիրվել էր արտահերթ դատական նիստ՝ քննարկելու Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրա խափանման միջոցը փոխելու նպատակահարմարության հարցը:
Դատարանը որոշեց բավարարել դատախազի միջնորդությունը՝ փոխել Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը, և որպես խափանման միջոց ընտրեց չհեռանալու մասին ստորագրությունը։

