Լուրջ խոչընդոտներ՝ Հայաստանից ՌԴ արտահանվող ապրանքների համար
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Եվրասիա. էքսպերտ» պարբերականի տվյալներով՝ ՌԴ ֆինանսների նախարարությունը Պետական դումա է ներկայացրել մի օրինագիծ, որի ընդունման դեպքում լրջորեն կխոչընդոտվեն ԵՏՄ այլ երկրներից ապրանքների ներկրումը Ռուսաստան:
Սա տարածվելու է նաեւ Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքների վրա: Պաշտոնապես դրանով արգելվելու է ԵՏՄ այլ երկրներից ՌԴ վերաարտահանվող այն ապրանքների շրջանառությունը, որոնք ՌԴ-ի հայտարարած պատժամիջոցների ցանկում են, կամ էլ դրանք ԵՏՄ մյուս երկրներ են ներկվել արտոնյալ պայմաններով:
Սակայն գործնականում դա հարված է հասցնելու ամբողջ արտահանմանը: Խնդիրն այն է, որ օրինակ Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքները կանգնեցվելու են ոչ թե սահմանին, այլ արգելվելու է դրանց մանրածախ վաճառքը: Արդյունքում ռուսական ընկերությունները խուսափելու են մեր ապրանքներից, որովհետեւ հետագայում խնդիրներ են ունենալու»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։