Չեմ հավատում իշխանականների այն պնդումներին, որ իրենք ցանկանում են կարգավորել մեդիա դաշտը
Ես չեմ հավատում իշխանականների այն պնդումներին, որ իրենք ցանկանում են կարգավորել մեդիա դաշտը։ Ժողովուրդ ջան, եթե մեդիա կարգավորող եք՝ կարգավորեք հանրային միջոցներով պահվող մեդիաները։ Առաջին հերթին Հ1, որ ինչպես քարոզչամիջոց կար, էդպես էլ մնացել է։
Ի դեպ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք տարբեր ընդդիմադիրներ եթեր էին ստանում, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, իսկ հիմա միայն ձեզ հարմար ընդդիմադիրներն են եթեր ստանում կամ գուցե Փաշինյանն էլ նախկինների համար էր հարմար ընդդիմություն։
Էնպես որ գործի կպեք, մեր փողերով սնվող մեդիաները խելքի բերեք, գործնական օրինակով տեսնենք, թե դուք ինչ եք ուզում։
Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից։

