Արթուր Վանեցյանին պետական հեղաշրջման փորձի համար կալանավորելու հարցը, Վանեցյան-Մարիամ Փաշինյան ֆեյսբուքյան բանավեճը. Ուղիղ
Տեղի է ունեցավ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի և «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանի մամուլի ասուլիսը։
Բանախոսներն անդրադառնում են պետական հեղաշրջման փորձի համար ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին կալանավորելու հարցին, Վանեցյան- Մարիամ Փաշինյան ֆեյսբուքյան բանավեճին, ծննդատների օպտիմալացմանը, ՀՀ ներքաղաքական իրավիճակին։
Նարեկ Սամսոնյանը լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Արթուր Վանեցյանի վերջին հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի քաղաքական ապագայի համար շատ տխուր հետևանքներ է ունենալու։