Ծննդատների փակման հարցին պետք է նայել 2 անկյունից` կառավարման էֆֆեկտիվության և սոցիալական
Ծննդատների փակման հարցին պետք է նայել 2 անկյունից` կառավարման էֆֆեկտիվության և սոցիալական: Կառավարման էֆֆեկտիվության տեսանկյունից, ծննդատները, որտեղ սպասարկվում է քիչ քանակությամբ ծննդաբերողներ պահելը թանկ է և անիմաստ: Ավելի ճիշտ որոշում է այդ դեպքում միացնել մի քանի նման ծննդատուն և տեղակայել այն ասենք 30-40 կմ հեռավորության շառավիղով, որ յուրաքանչյուր ծննդաբերող կարողանա 30-40 րոպեյում հասնի մոտակա ծննդատունը: Դա լուծման մի տարբերակն է: Մյուս կողմից, կա սոցիալական խնդիր, մարդիկ կմնան առանց աշխատանք, շատ դեպքերում այդ 30-40 կմ ճանապարհը կարող է խնդիր և հավելյալ ծախսեր առաջացնել ծննդաբերողների համար: Այստեղ պետք է շատ լավ ամեն ինչ կշռադատել:Բիզնես կառավարումը տարբերվում է պետականից հենց այդ երկրորդ բազադրիչի առկայությամբ: Միշտ չի որ կարող ես ամեն ինչ միայն տրամաբանության տեսանկյունից դիտարկել և որոշել:
Այս դեպքում ճիշտ կլիներ պարզապես կրճատել և «փոքրացնել» ծննդատները, օրինակ մի քանի հարկանոց շենքից թողնել ասենք 1 հարկ, դրանով կրճատելով սպասարկման ծախսերը, բայց չդադարեցնելով բնակչության սպասարկումը տվյալ բնակավայրում:
Ես այդպես կվարվեի:
Արեն Ապիկյանի ֆեյսբուքյան էջից:

