Անի Կարապետյան. Այս ճնշումների ներքո Ռոբերտ Քոչարյանի աջակիցների թիվը գնալով մեծանում է. Տեսանյութ
«Վերջին շրջանում իշխանություններն ամեն կերպ փորձում են զրպարտանքներ ներկայացնել Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին։ Դիանա Հարությունյան անունով ֆեյքը, բնականաբար, մեզ հետ որևէ առնչություն չունի։ Ֆեյքերի ինստիտուտը հիմնադրել է Նիկոլ Փաշինյանը, ուստի թող ֆեյքեր ման գա կառավարությունում, այլ ոչ թե Քոչարյանի աջակիցների շարքերում։ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները պայքարում են առճակատ և ֆեյքերի օգնությանը դիմելու կարիք չունեն»,- Yerevan.Today-ի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահի աջակից, քաղաքագետ Անի Կարապետյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում իրավապահ մարմինների կողմից պատրաստված տեսանյութերին, որտեղ շրջանառվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների անունները։
Կարապետյանի հետ զրուցել ենք Երկրորդ նախագահի աջակիցների նկատմամբ թիրախավորման, աջակիցների հետագա քայլերի և այլ հարցերի շուրջ։
Մանրամասն՝ Yerevan.Today-ի տեսանյութում