Հայաստան - Մակեդոնիա՝ 2:2
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը Սկոպյեում երկրորդ ընկերական խաղն է անցկացրել Մակեդոնիայի թիմի հետ: Գրանցվել է 2:2 հաշիվը, հայտնում է ՀՖՖ կայքը:
Առաջին խաղակեսն ավարտվել է մակեդոնացիների հաղթանակով՝ 1:0 հաշվով: Երկրորդ խաղակեսում Ժիրայր Շաղոյանի (11մ) եւ Հենրիկ Համբարձումյանի խփած գոլերն առաջ են մղել հայկական թիմին, սակայն տանտերերին հաջողվել է խուսափել պարտությունից:
Հիշեցնենք, որ մարտի 11-ին կայացած առաջին խաղում Հայաստանի Մ-16 հավաքականը պարտվել էր 1:2 հաշվով:
sport.news.am