Ուկրաինական խոցված ինքնաթիռի գործով կան ձերբակալվածներ
Իրանում խոցված «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռի վթարի գործով արդեն կան առաջին ձերբակալվածները, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրանական դատական համակարգի ներկայացուցիչ Գոլամխոսեյն Էսմեյլիին:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ավելի վաղ Իրանի Հեղափոխական գվարդիայի հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամին ներողություն էր խնդրել Թեհրանի մերձակայքում խոցված ուկրաինական ինքնաթիռի համար:
Zham.am