Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Փաշինյանը ստիպված է խեղաթյուրել իրականությունը, քանի որ նրա ղեկավարած իշխանությունը ռեալ ձեռքբերումներ չունի. Լուսանկար

Անցած տարի YouTube-ում մի հետաքրքիր տեսանյութի եմ հանդիպել, որում Հյուսիսային Կորեա այցելած բլոգերը ցույց էր տալիս ու պատմում այն մասին, որ երկրում թերթերը չեն վաճառվում ու պահպանվում, այլ պարզապես փակցվում են հատուկ հատկացվով վայրերում, որպեսզի մարդիկ ծանոթանան իրադարձություններին, ինչից հետո թերթերը ոչնչացվում են: Նմանատիպ իրավիճակ էր նարկայացված նաև Օրուելի «1984 » վեպում, քանի որ ներկայացվող պետությունում անհրաժեշտություն կար անընդհատ փոփոխել պատմությունը, որպեսզի կոծկվեր տհաճ իրականությունն ու հետընթացը: Եվ առհասարակ, ավտորիտար և տոտալիտար պետություններում վիճակագրության «սրբագրումը» տարածված պրակտիկա է:

Մենք, իհարկե, Հյուսիսայի Կորեա չենք, բայց ոնց որ վստահ քայլերով գնում ենք այդ ճանապարհով, և «ժողովրդի վարչապետ» Փաշինյանի համար վիճակագրական տվյալների խեղաթյուրումը, կարծես թե, կենսակերպ է դարձել: Իր էջում Փաշինյանը ՏԱՑ-ը խառնում է ՀՆԱ-ի հետ, հարկերի ու տուրքերի հավաքագրումը`պետ. բյուջեի եկամուտների հետ, կամ համեմատում անհամեմատելի ժամանակահատվածներ, իսկ որոշ դեպքերում ժամանակահատվածը կամ աղբյորը անգամ չի էլ նշում: Մի խոսքով, չթվարկենք, բոլորս էլ գիտենք այդ կիքսերի մասին: Եվ բոլոր նման դեպքերում իրավիճակը ներկայացվում է որպես նորանկախ Հայաստանի պատմության մեջ նախադեպը չունեցող ձեռքբերում: Կարծես Հայաստանի Հանրապետության պատմությունը սկսվում է 2018 թվականի ապրիլից: Նիկոլ Փաշինյանի համար գուցե և այդպես է, բայց ոչ մեր հասարակության համար, որի մեծ մասը, վտահ եմ, հիշողության կորստով չի տառապում:

Եվ ցավալին այն է, որ Փաշինյանի համար անգամ ողբերգությունը կարող է շահարկման թեմա դառնալ, անգամ հայ զինվորի մահը: Ինչպես հանրահավաքի ժամանակ փորձեցին շահարկել Արցախի հերոս Ռոբերտ Աբաջանի մահը` իր պապիկի տեղը ներկայացնելով մեկ այլ մարդու, այդպես էլ հիմա Փաշինյանը փորձում է իր ռեյթինգը բարձրացնել բանակում զոհված զինվորների մասին վիճակագրությունը խեղաթյուրելու հաշվին:

Ըստ Փաշինյանի`« 2019 թվականի ընթացքում Հայոց բանակում (բոլոր պատճառներով) զոհերի պատմական մինիմում է արձանագրվել»։ Փաշինյանը, բնականաբար, աղբյուրը չի ներկայացնում: Բայց տրամաբանորեն կարելի է ենթադրել, որ խոսքը ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի Ֆեյսբուքյան էջում ներկայացված տվյալներն են, որոնց համաձայն` ՀՀ զինված ուժերում և ԱՀ պաշտպանության բանակում 2019 թվականի ընթացքում արձանագրվել է 49 զինծառայողի մահվան դեպք:

Նիկոլ Փաշինյանը կա՛մ չի տիրապետում վիճակագրությանը, կա՛մ պարզապես միտումնավոր խեղաթյուրում է իրականությունը` փորձելով փրկել իր վարկանիշը, քանի որ այլ` ռեալ ձեռքբերումներ չի կարող ներկայացնել, չէ որ դրանք գոյություն չունեն:

Իսկ իրականությունն այն է, որ Փաշինյանի ասած «պատմական մինիմումից» ցածր ցուցանիշներ մենք ունեցել ենք, օրինակ, 2003, 2004, 2006 թվականներին, երբ իշխանության ղեկին էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հենց այն Ռոբերտ Քոչարյանը, որի նախագահության տարիների մասին Նիկոլ Փաշինյանին պատկանող ՀԺ-ն տարիներ շարունակ հասարակության մոտ թյուր կարծիք էր ստեղծում: Ավելին, Փաշինյանի «պատմական մինիմումից» ցածր թվեր մենք ունեցել ենք նաև 2008 թվականից հետո:

Բայց Փաշինյանին դա չի հետաքրքրում, և նա ստիպված է խեղաթյուրել իրականությունը, քանի որ նրա ղեկավարած իշխանությունը ռեալ ձեռբերութմներ չունի: Չունի նաև բանակում` ոչ մարտական պայմաններում զոհված զինվորների թվի կրճատման հարցում: Եվ 49 զինվորից ընդամենը 4-ն են զոհվել հակառակորդի կողմից կատարված սպանության հետևանքով: Իսկ մնացա՞ծ տղաները: Այս հարցը պետք է որ մտահոգեր ՀՀ վարչապետին: Պետք է հետաքրքրեին այս 45 հայ տղաները, որոնք մահացել են ոչ թե թշնամու գնդակից, այլ սահմանից այս կողմ:

Եվ Փաշինյանը ստիպված է իլյոզոր իրականություն կառուցել, այսպես կոչված Պոտյոմկինյան գյուղերի հայկական տարբերակը: Բայց փուչիկն ինչքան էլ փչես, մեկ է` մի օր պայթելու է: Եվ այդ պայթյունի հետևանքով ջրի երես դուրս եկած սուտը և հիասթափությունը շատ թանկ է նստելու այդ փուչիկը փչողի ուսերին:

Արմեն Մանուկյանի ֆեյսբուքյան էջից: 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>