Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Նախագահ Քոչարյանը պետք է նստի․ սա է հասարակությանը բուժելու միակ ճանապարհը

Նախագահ Քոչարյանը պետք է նստի։ ‐---------------------------------------------------------------------------

Այո՛, ինչքան էլ սա ցավալի հնչի, նա պետք է նստի, քանզի սա է հասարակությանը բուժելու միակ ճանապարհը։

Ժամանակին, երբ նույն հասարակությունը բառացի խեղդվում էր ՀՀՇ-ի հակաժողովրդական պայքարից և համատարած լքում էր հայրենիքը, Ռոբերտ Քոչարյանը ստանձնեց աներևակայելի պատասխանատվություն և դուրս բերեց մեզ այդ մղձավանջից։

Անցան տարիներ, մենք մոռացանք այն թշվառությունը և համատարած աղքատությունը։ Մենք մոռացանք, թե ինչ է նշանակում ապրել առանց գազ, լույս և հույս։

Այսօր մեր հասարակությունը չի պայքարում լույս կամ գազ ունենալու համար, ո՛չ, մենք պայքարում ենք էլ ավելի լավ ապրելու համար, 100 հազար դրամի տեղը 200 հազար ստանալու համար, 40 հազար թոշակի տեղը 80 հազար ստանալու համար։ Մենք չենք պայքարում մարդավայել օդանավակայան ունենալու համար, այլ ուզում ենք որպեսզի ավելի շատ չվերթներ լինեն։ Մենք չենք պայքարում ճանապարհներ ունենալու համար, այլ ուզում ենք տեսնել նորերը։

Մենք չենք պայքարում աղետի գոտում աշխատանքներ սկսելու համար, այլ ուզում ենք որպեսզի սկսածը ավարտին հասցվի։ Մենք չենք պայքարում հեռախոսակապի գոյության համար, այլ ուզում ենք, որ գները էլ ավելի մատչելի լինեն։ Եվ, ի վերջո, մենք չենք պայքարում Արցախը ազատագրելու համար, այլ անում ենք ամեն ինչ այն ազատ և անկախ պահելու համար։

Այո՛, մենք մոռացել ենք մեր ոչ վաղ անցյալը, մենք մոռացել ենք, թե ոնց էինք մոմ փորձում գտնել, որ մութն ընկնելուն պես չպառկեինք քնելու։ Մենք մոռացել ենք, թե ոնց էինք տան մեջտեղում վառարան դնում և վրան և՛ ճաշ պատրաստում, և՛ օդը տաքացնում։ Մենք մոռացել ենք, թե ոնց էինք սպասում մեր ծնողների, տատիկների և պապիիների ուշացրած աշխատավարձը և թոշակները երբ կբերեն և կբերե՞ն ընդհանրապես, թե՞ ոչ։

Մենք շուտ սովորեցինք լավին և այսօր ուզում ենք էլ ավելի լավը, ինչը բնական է։ Բայց կա մեկ շատ մեծ բայց՝ մենք մոռացել ենք, թե ում շնորհիվ ենք մենք ուզում ավելի լավը։ Այսօր Նախագահ Քոչարյանը չէ բանտարկված, այլ մեր խիղճը, այո՛, հենց իմ, հենց քո։ Մենք ուրացել ենք մեր անցյալին։ Մենք հավատացել ենք տարիներով մեր մեջ ներարկվող ատելությանը և ստերին։

Մենք չենք ուզում հիշել իրականությունը և փոխարենը նախընտրում ենք մեջբերել պրոֆեսիոնալ կերպով ներարկված ստերը։ Այո՛, մենք մանիպուլյացիայի զոհ ենք։ Մեզ օգտագործել են և շարունակում են օգտագործել։

Այսօր Նախագահը կրկին իր վրա է վերցրել աներևակայելի բեռ՝ ազատագրել մեր խիղճը, և միայն մենք ենք որոշում, թե երբ նա կհայտնվի ազատության մեջ։ Կամ մենք ուժ կգտնենք մեր մեջ և կհաղթահարենք այս համատարած ստի և ատելության շրջանը և կազատագրենք մեր խիղճը, կամ էլ վերջնականապես կկործանվենք։ Որոշողը մենք ենք և միայն մենք։

Ո՞ր ճանապարհն եք ընտրելու դուք։ Եվ հիշեք, անցյալին ուրացողը չի ունենում ապագա։

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>