Երևանում 20-ամյա աղջկան փրկարարներն իջեցրել են 6-րդ հարկի լվացքի պարանի երկաթյա կառուցատարրից
Դիտել նաև
Կախված վիճակում հայտնաբերված 11-ամյա երեխան փորձել է ընդամենը ճոճանակ սարքել
33-ամյա տղամարդուն գտել են վագոն տնակում կախված վիճակում. ձեռքերը հետեւի մասում կապված են եղել նույն պարանով
Մենք վերջին 30 տարում չենք եղել այսքան ծանր պայմաններում, եւ հիմա կարելի է ինչ-որ չափով կանխատեսումներ անել վերաֆինանսավորման տոկոսադրույքի ազդեցության վերաբերյալ, սակայն միշտ մտքում պահելով «եթե» բառը:
Հունվարի 10-ին, ժամը 17:12-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սուրենյան փողոցի թիվ 3 շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբի լվացքի պարանից քաղաքացի է կախված (պարանից բռնված). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Քրիստինա-Անի Չ.-ն (ծնված 2000 թ.) գտնվում է 6-րդ հարկի բնակարաններից մեկի լվացքի պարանի երկաթյա կառուցատարրի վրա:
Փրկարարները քաղաքացուն իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

