Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Կյանքը՝ զոմբիների միջավայրում

«Զոմբի» բառը Հայաստանում լայն շրջանառության մեջ մտավ դեռևս 2008 թվականին։ Այդ ֆենոմենի մշակութաբանական, սոցիոլոգիական ու քաղաքագիտական բացատրությունը դեռևս առջևում է։ «Զոմբի» երևույթը ոչ միայն Հայաստանին, այլև մեր՝ տեխնոլոգիական ժամանակաշրջանին հատուկ երևույթ է։ Ինֆորմացիայի մեծ հոսքերի մեջ կողմնորոշվելու և արժանահավատն ու սուտը միմյանցից զատելու համար հատուկ պատրաստվածություն և գիտելիքներ են պետք: Այդ հատկություններից զուրկ անձինք դյուրությամբ են դառնում մանիպուլյացիաների զոհ ու կառավարելի:

2008-ի, ինչպես նաև 2018-ի հանրային պոռթկումների ժամանակ առաջ եկավ «ժողովրդական առաջնորդի» ֆենոմենը, որին հանրությունը կամ հանրության մի պատկառելի հատվածը «անվերապահորեն» վստահում է։ Պարզ է, որ որևէ անհատին «անվերապահ» կարող է վստահել միայն արժանապատվությունից և ինքնուրույն մտածողությունից զուրկ անձը, այսինքն «զոմբին»։

«Զոմբի» հասկացությունը առաջացել է Կարիբյան կղզիների (Հայիթի, Յամայկա, Տրինիդատ, Կուբա) բնակչության մոտ տարածված Վուդու մոգական արարողակարգում։ Վուդուն այդ կղզիներ են բերել Աֆրիկայից բերված ստրուկները։ Վուդուն, ինչպես ցանկացած կրոն և հավատալիք, ունի իր ճյուղավորումները։ Ամենաուղղափառ տարբերակը Հաիթի կղզում տարածված հավատալիքն է։ «Զոմբի» հասկացությունը, ըստ մեկ վարկածի, առաջացել է նիգերական «նզամբի» բառից, որը բառացի նշանակում է՝ «հանգուցյալի հոգի», ըստ մեկ այլ տարբերակի՝ առաջացել է «ժամբի» բառից, որը նշանակում է ուրվական, սակայն այս տարբերակների միջև բովանդակային տարբերությունը մեծ չէ։

Զանգվածային շարժումների ժամանակ առաջանում է «ժողովրդի առաջնորդի» պահանջը, ով անբիծ է, անսխալական է և որին զանգվածն անվերապահ վստահում է։ Այս երևույթը հատկապես ցայտուն կերպով է սկսել դրսևորվել, երբ զանգվածները մուտք են գործել քաղաքականություն։ Մեծ քաղաքների անապահով արվարձանների բնակչությունը «ժողովրդի առաջնորդի» կարիքն է զգում։ Մուսոլինին, Հիտլերը, Տրոցկին, Ստալինը նույնպես ժողովրդի առաջնորդներն էին կամ էլ ժողովրդի հայրերը։ Եթե «ժողովրդի հայրը» տարիքային առումով այդ դերին չի համապատասխանում, ապա պետք է այդ բացը լրացնել, օրինակ՝ պահելով ճերմակած մորուս և այլն. պատկերը պետք է համապատասխանի կոչմանը։ Երբ ամբոխը քաղաքական գործոն է դառնում, ապա սկսվում է ամբոխի զոմբիացման գործընթացի պահանջը։ Ամբոխին բնորոշ անկառավարելիության հատկությունն իր մեջ ունի ավերիչ բնազդներ, և ով այն կարողանում է սանձել և իրեն ենթարկեցնել, դառնում է «ժողովրդի առաջնորդը»:

Վուդույում անձի զոմբիացման տարբեր արարողակարգեր կան, որոնց նպատակն է մարդուն հասցնել հոգեկան շեղման` կամքի ու ինքնուրույն գիտակցության չեզոքացման։ Դա զոմբին է, որը կատարում է Վուդույի շամանի հրահանգները, այսինքն՝ մտածում, գործում և ապրում է ըստ հրահանգների։

Երբ լայն զանգվածները մուտք են գործում քաղաքականություն և դառնում են քաղաքական գործոն, ապա նրանց գիտակցության տիրելը դառնում է որոշիչ: Զանգվածը պետք է զրկվի ինքնուրույն մտածողությունից, սիրի և ատի ըստ նրա հոգին տիրողի քմահաճույքների, ունենա թշնամի և կուռք: Որքան պարզ ու մատչելի են ուղերձները, որքան մոտ հիմքային բնազդներին, այնքանով` արդյունավետ:

Զանգվածի հետ պետք է պարբերաբար կապի մեջ լինել, ինչը ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս` սելֆիներ, ուղիղ եթերներ, ոչ նորմատիվային լեքսիկա և այլն: Նման առաջնորդները կորցնելով կապը զանգվածի հետ՝ կորցնում են իրենց մոգական, տրամաբանության վրա չհիմնված իշխանությունը:

Զոմբիացված զանգվածը պետք է ոչ առերևույթ եղանակներով լինի վերահսկելի, նրա կրքերը, զգացմունքները ու պահելակերպը պետք է լինեն հաշվարկելի և ուղղորդվող: Դա նույնպես քաղաքական գործունեություն է, բայց ոչ թե ի շահ հանրության, այլ ի շահ իշխանության պահպանման. իշխանության պահպանումը նպատակ է, այլ ոչ թե միջոց: Զոմբիացված զանգվածի համար պետական ինստիտուտները երկրորդական են, որոնք ունեն կանոնակարգ, ավանդույթներ, գրված ու չգրված օրենքներ և քաղաքացիական կազմակերպվածություն:

Զոմբիացման հիմքը զանգվածի գիտակցության մանիպուլյացիայի արվեստն է` ներշնչման տեխնիկան: Գիտակցության մանիպուլյացիան ու մարդկանց ներշնչումը այստեղ բանալի բառեր են:

Զանգվածներին կարելի է երկար ժամանակով զամբիացնել, սակայն հավերժ դա անել անհնարին է: Ցանկացած մանիպուլյացիա ժամանակի ընթացքում կորցնում է իր մոգական ազդեցությունը և գալիս է իրականության վերաիմաստավորման ժամանակը:

Ստեփան Դանիելյան

Politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>