Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Քարոզչությունից զատ պետությունը պարտավոր է նյութապես հեշտացնել երեխաներ ունեցող զույգերի հոգսերը

Ագրարային տնտեսություններում երեխաները աշխատուժ էին, տնտեսության կարևոր մաս: Սա էր պատճառը, որ ինչպես Հայաստանում, այդպես էլ ամենուր ընտանիքներում շատ ավելի շատ երեխա կար: Ինդուստրիալիզացիայի հետ մեկտեղ կրճատվեցին տնային տնտեսությունները: Ինդուստրիալ դարում երեխան ոչ միայն պահանջված չէր որպես աշխատուժ, այլ նաև բեռ էր հանդիսանում, մանավանդ կապիտալիստական երկրներում, որտեղ ուսումն ու առողջապահությունը թանկ հաճույք են: Կապիտալիստական ուղին «ընտրած» Հայաստանը` բացառությու չէ, ըստ այդմ, այստեղ նույպես ծնելիությունը կտրուկ կրճատվել է ու հասել եվրոպական խայտառակ ցուցանիշների:

Սրան նպաստում է երկու գործոն՝ բուն տնտեսականը (երեխա պահելը թանկ հաճույք ա) ու հոգեբանականը: Քանի որ սպառողականությունն է կապիտալիզմի հիմնական մշակութային բաղադրիչը, այն մարդու մեջ խրախուսում է եսասիրություն, եսակենտրոնություն, սա քողարկվում է անհատականության քարոզի տակ: Իսկ երեխա ունենալն ու եսասիրությունը իրարամերժ գաղափարներ են:

Քանի որ եսասիրության դեմ, ասել է թե` սոցիալիստական քարոզը լիբերալ դեմոկրատական աշխարհում արգելված է, այդ աշխարհի երկրները աշխատում են տնտեսապես խրախուսել ծնելիությունը, ինչն իհարկե ոչ մի արդյունք չի տալիս: Ծնելիության աճը կարող է ապահովել միայն հոգևոր արժեքների քարոզը: Մարդիկ պետք է ինքնակամ հրաժարվեն սեփական անձը բավարարելու մոլուցքից ու, մտածելով ցեղի, ազգի ու մշակութային պահպանության մասին, ինքնազոհությամբ երեխաներ ունենալ:

Հայաստանում վերջին երկու տարում երկու տարբեր սոցապ նախարարներ կտրուկ ավելացրել են առաջին և երկրորդ երեխաների ծնվելու նպաստները: Մանե «դեմ եմ-դեմ չեմ» Թանդիլյանը 50 հազարից սարքեց 150 հազար դրամ, մտածելով, որ դա իրեն հետ կբերի քաղաքական դիակի կարգավիճակից, իսկ Զարուհի «առանց Սորոսի մենք բոլորս կորած ենք» Բաթոյանը դա անում է հիմա, 150-ից 300 հազար սարքելով, իր և իր թայֆի ապազգային կերպարների մաքրազերծման նպատակով: Ուրիշ որևէ նպատակ չկա, որովհետև չի կարող լինել: Այդ նպաստները չեն կարող ծնելիություն բարձրացնել:

Հայաստանում երեխաները քիչ են ծնվում, նախ որովհետև մինչև 35 տարեկան մարդկանց կեսը ամուսնացած չեն, ամուսնանալուց էլ հազվադեպ են երկու երեխայից ավելի ունենում: Ու էս ամենն էլ ավելի է բարդանում ամուսնալուծությունների թվի կտրուկի աճի պատճառով: Բոլոր երեք ցուցանիշների հիմքում քարոզչությունն է: Տասնամյակներ շարունակ օտարերկրյա գործակալները` այդ թվում նաև Բաթոյանի հոգևոր հայր Սորոսը, քարոզել են ընտանեկան ինստիտուտները քայքայող «բարեփոխումներ», ինչի արդյունքում Հայկական պետություններում միակ նորմալ ծնելիություն ունեցող վայրը Արցախն է, զուտ որովհետև մինչև Փաշինյանի հեղաշրջումը այդ գործակալներն Արցախում սանձված էին: Թույլ տվեք գուշակել, որ Արցախում նույնպես իրավիճաը շուտով կտրուկ կփոխվի:

Ես համարում եմ, որ քարոզչությունից զատ պետությունը պարտավոր է նյութապես հեշտացնել երեխաներ ունեցող զույգերի հոգսերը բազմաթիվ արտոնություններով, այդ թվում հարկային: Բայց նախ և առաջ պետք արգելել օտարերկրյա գործակալական ցանցի հակապետական գործունեությունը:

Հ.Գ. Բաթոյանի ու Թանդիլյանի անիմաստ PR ակցիաները մեր բոլորի վրա նստելու են 3 ՄԻԼԻԱՐԴ դրամ տարեկան: Պատկերացրեք ինչ կարելի էր անել, եթե էդ փողը չմսխվեր...

Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>