ՀՅԴ-ն զրպարտության համար դատի է տվել Արման Բաբաջանյանին
Հայ հեղափոխական դաշնակցությունը դատի է տվել ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս տեղեկատվական համակարգից:
ՀՅԴ-ն պահանջում է Արման Բաբաջանյանին պարտավորեցնել վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրել, զրպարտության համար փոխհատուցում վճարել: Թե կոնկրետ ինչ արտահայտության մասին է խոսքը, չի հաղորդվում:
Գործը մակագրվել է դատավոր Ավագ Գաբրիելյանին: