«Էս մեզ վրա եք ջղայնանո՞ւմ». Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին. Տեսանյութ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հունվարի 9-ի նիստում քննարկվեց Ռ.Քոչարյանի պաշտպանների՝ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործը կարճելու միջնորդությունը:
Դատական նիստի ընթացքում վիճաբանություն սկսվեց Ռոբերտ Քոչարյանի աջակիցների և հակառակորդների միջև: Նրանցից մեկը, դիմելով Քոչարյանի պաշտպանական կողմին, ասաց. «Ձեզ կոռեկտ պահեք, թե չէ դուք էլ այն օրը կընկնեք, ինչ մենք ենք»:
Ռոբերտ Քոչարյաննել պնդեց, որ իր պաշտպանության կողմին սպառնալիք է հնչեցվել: Նա, դիմելով դատավորին, ասաց. «Ստիպում ենք Ձեզ՝ հրապարակեք ձայնագրությունը, թե ինչ է ասվել»:
Դատավոր Աննա Դանիբեկյանն ի պատասխան նշեց, թե դատական նիստի ավարտից հետո տեսաձայնագրությունը կտրամադրվի և կներկայացվի հաջորդ նիստին:
Մանրամասները՝ տեսանյութում:
«Կոնտեքստից այդպես ինձ թվաց, բայց ես չեմ ուզում վերջնականապես եզրակացնել: Կլսենք ավելի մանրամասն, հետո կորոշենք, թե ինչ գործողությունների կդիմենք»,- տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ասաց Ռ.Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
Zham.am