Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Պատերազմ Արցախում
Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը

«Շտապ օգնությունը» Երևանում տոնական օրերին սպասարկել է 8 146 կանչ

Երևանի քաղաքապետարանի «Շտապ օգնության» ծառայությունը ամանորյա տոնական օրերին սպասարկել է 384-ով ավելի շատ կանչեր, քան նախորդ տարվա նույն ժամանակում: Ընդ որում, թունավորման դեպքերով կանչերի դեպքերը քիչ են եղել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հրավիրված ասուլիսում ասաց «Շտապ օգնության» տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

«Տոնական օրերին` դեկտեմբերից 30-ից մինչև հունվարի 7-ը, «Շտապ օգնությունը» կատարել է 8 հազար 146 կանչ, որը 384 կանչով ավելի է, քան անցյալ տարվա կանչերը: Հիվանդանոց է տեղափոխվել է 1 657 հիվանդ, որը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելի է 350-ով: Մանկական կանչերի թիվը տոնական օրերին 798 է եղել` նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ 134-ով ավելի: Եվ հիվանդանոց է տեղափոխվել է 276 երեխա, որը 23-ով ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը»,-ասաց Ստեփանյանն ու հավելեց` հունվարի 6-ին գրանցվել է կանչերի ամենամեծ թիվը` 976, հիվանդանոց են տեղափոխվել 220-ը:

«Շտապ օգնությունը» կենցաղային պայթուցիկների օգտագործումից վնասման 9 դեպքով կանչ է ստացել, որից 2-ը եղել են երեխաներ, 7-ը` մեծահասակ: Հիվանդանոց է տեղափոխվել միայն 3 մարդ, որոնցից մեկը՝ երեխա:

Անդրադառնալով թունավորման դեպքերին` նա նշեց, որ ոգելից խմիչքից ինքնազգացողության վատացման համար ունեցել են 81 կանչ, որից 34-ը տեղափոխվել են հիվանդանոց: Սննդային թունավորմամբ 2 անձի տեղափոխել են հիվանդանոց` հետազոտման:

Անդրադառնալով կանչերի թվի ավելացման պատճառներին` Ստեփանյանը նշեց, թե միտումն այնպիսին է, որ կանչերի թիվն ամեն տարի ավելանում է: Նրա կարծիքով` միգուցե պատճառներից մեկն էլ վստահությունն է, մարդիկ ուզում են ծանոթանալ նոր կադրային քաղաքականությանը, նոր սարքավորումներին: Տոնական օրերին թունավորման դեպքերով կանչերը քիչ են եղել: Սուր շնչառական հիվանդություններով պայմանավորված կանչերն անցյալ տարվա համեմատ 213 դեպքով նվազել են: Մարդիկ ուղղակի վատ են զգացել և զանգահարել են «Շտապ օգնություն»` անկախ նրանից, որ պոլիկլինիկաները հերթապահել են, աշխատել են այդ օրերին»,-ասաց Ստեփանյանը:

Անհիմն կանչերի պակաս ևս չի եղել: Ստեփանյանի խոսքով` անգամ դեպք է եղել, որ քաղաքացին կանչ է գրանցել` ինքնազգացողության վատացման համար, սակայն խնդրել է օգնություն ցուցաբերել կատվին:

Շտապ օգնության կանչերի ընդհանուր թիվը 2019-ին կազմել է 262 հազար 441, որը 14 հազար 558 կանչով ավելին է, քան 2018-ին: Հիվանդանոց է տեղափոխվել 59 հազար 671 հիվանդ, որն ավելին է, քան 2018-ին հիվանդանոց տեղափոխվածների թիվը: Մանկական կանչերի թիվը նախորդ տարի եղել է 27 հազար 75, որը 2018-ի համեմատ ավելի է 506-ով, և հիվանդանոց տեղափոխված երեխաների թիվը 2019-ին եղել է 11 հազար 183` 2018-ի 1235-ի համեմատ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>