Ավստրալիայում հրդեհները սաստկացել են
Ավստրալիայի իշխանությունները պատրաստվում են նոր զանգվածային տարհանման՝ հրդեհների սաստկացման պատճառով: Այժմ հրդեհները սպառնում են խիտ բնակեցված հարավ-արևելքի մի քանի քաղաքների և համայնքների: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
«Եթե ձեզ հրահանգել են հեռանալ, դուք պետք է հեռանաք: Սա ձեր անվտանգությունն ապահովելու միակ միջոցն է: Որոշ տեղերում գտնվելը վտանգավոր է. մենք այնտեղ չենք երաշխավորում ձեր անվտանգությունը»,- ասել է Վիկտորիա նահանգի վարչապետ Դանիել Էնդրյուսը: