‹‹Խնդրում եմ այսուհետ չշահարկել իմ անունը որևէ քաղաքական կամ իրականությանը չհամապատասխանող «ֆեյք» տեղեկատվության մեջ››. Էրիկ Կարապետյան
‹‹Սիրելի հանդիսատես, ընկերներ, բարեկամներ, հայրենակիցներ: Ստիպված եմ արձագանքել իմ անվան շուրջ պտտվող լուրերից ևս մեկին: Այսօր Համացանցում, այնուհետև մամուլում տարածված լուրն այն մասին, որ իմ ամերիկյան մենահամերգը չեղարկվել է (բոյկոտվել), ապատեղեկատվություն է. Միացյալ նահանգներում մենահամերգ նախատեսված չի էլ եղել: Խնդրում եմ այսուհետ չշահարկել իմ անունը որևէ քաղաքական կամ իրականությանը չհամապատասխանող «ֆեյք» տեղեկատվության մեջ:
Հարգանքով և մեծ սիրով` Էրիկ Կարապետյան»:
Էրիկ Կարապետյանի ֆեյսբուքյան էջից:

