Կայուն շարունակվող այս տաք և չոր օրերն այլևս ուրախալի չեն. հունվարի 15-ից հետո կդիտվի օդի ջերմաստիճանի որոշակի բարձրացում. Գագիկ Սուրենյան
Դիտել նաև
Վաղը հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարnւթյան. Ծառուկյան
«Դպրոցների տնօրեններին պատժելո՞ւ ես Նիկոլի համար երեխաներին որպես մասսովկա հավաքելու համար»․ Գագիկ Համբարյան
Գագիկ Ծառուկյանն այցելել է Արարատի մարզ (տեսանյութ)
Ոչ սառը, բայց տեղումնառատ ամիս. Սուրենյանը հայտնել է՝ ինչ եղանակ է սպասվում մայիսին
Իրականում կայուն շարունակվող այս տաք և չոր օրերը այլևս ընդհանրապես ուրախալի չեն, այլ խիստ մտահոգիչ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Ձյան ծածկի բարձրությունը հանրապետության լեռնային գոտիներում անցած տարվա նույն օրերի հետ համեմատ եռակի և քառակի պակաս է, իսկ առանձին լեռնային գոտիներում ձյան ծածկը ընդհանրապես բացակայում է։ Օդի ջերմաստիճանը շարունակում է բարձր մնալ կլիմայական նորմայից 3-5 աստիճանով։
Առաջիկա 10 օրերին հանրապետության տարածքում ոչ լուրջ տեղումներ են սպասվում, ոչ էլ ջերմաստիճանի անկում, ավելին՝ հունվարի 15-ից հետո կդիտվի օդի ջերմաստիճանի որոշակի բարձրացում»,-գրել է Սուրենյանը։

