Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Հայաստանը պետք է հանել այսօրվա՝ մեկ հոգու աշխատանքի տիրույթից. մեզ պետք են առողջ ինստիտուտներ. Վահե Հովհաննիսյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակային հանդես եկավ ոչ հավաստի հայտարարությամբ այն մասին, որ Հայաստանը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով առաջ է անցել Ադրբեջանից։ Չսևեռվենք, ընդունենք ցանկացած մարդու սխալվելու իրավունքը, մանավանդ, որ այն  ամենավտանգավորներից չէր։ Փոխարենը փորձենք հասկանալ մեզ մոտ  «սխալի համակարգը» ընդհանրապես։

Կառավարության և ԱԺ մեծամասնության անդամներն արեցին իրենց քայլը՝ տարածելով հայտարարությունը և մեկ վայրկյան անգամ չկասկածելով իրենց ղեկավարի հայտարարության իսկությանը, իսկ ավելի ցածր ռանգի համակիրները, լրիվ Օրուելի 1984-ի մոտիվներով, շտապեցին «ընկալել», որ մենք արդեն հաղթել ենք Եվրազիային ու հիմա կռվում ենք ուրիշ հետ։

Առաջին հայացքից տրիվիալ պատմությունն իրականում խոսում է խորքային համակարգային պրոբլեմի մասին։ Մեկի սխալը բացահայտում է  շատերի սխալը։

 

1. Չկար որևէ անհրաժեշտություն, որը կստիպեր երկրի վարչապետին, առանց փաստերի, իմպուլսիվ հայտարարություն անել։ Հետևաբար՝ տրամաբական է մտածել, որ կա նման աշխատանքային հակվածություն, և ցանկացած պահի այն կարող է այլ՝ անհամեմատ ավելի վտանգավոր թեմաների վերաբերել։ Եվ չկա զսպող համակարգը։

2. Վարչապետի թիմում գոնե այս պահին բացակայում է ինքնուրույն մտածելու ինստիտուտը։ ՆԱ ասաց, ուրեմն՝ ճիշտ է, ուրեմն՝ հաստատ ճիշտ է։ Սա երկրորդ վտանգն է, որը պետք է ընդունել որպես փաստ ու հետագայում՝ ավելի բարդ իրավիճակներում, ի նկատի ունենալ։

3.  Պետական ինստիտուտները նախընտրում են անձնական մոտիվացիայով լռել, մնալ ստվերում. ԿԲ-ն լռեց, էկոնոմիկայի նախարարությունը լռեց։ Այնինչ՝ որպես պետական ինստիտուտներ պարտավոր էին տալ պարզաբանումներ։

4.   Խորհրդարանական ընդդիմությունը բացակա էր։ Սա ևս տխուր փաստ է, խոսում է ոչ բավարար «մարզավիճակի» մասին։ Շեշտում եմ. սա ոչ թե անհատական ոչ պրոֆեսիոնալիզմի մասին է, այլ՝ ինստիտուցիոնալ։ Ցանկացած նորմալ երկրում խորհրդարանական ընդդիմությունը հանդես կգար հստակ դիրքորոշմամբ, անկախ՝ տոնական օրերի մթնոլորտից։

5. Ոչ խորհրդարանական քաղաքական համակարգը ցույց տվեց, որ այն, որպես համակարգ, շարունակում է մնալ կազմալուծված վիճակում։ Դարձյալ շեշտում եմ. խոսքն անձերի մասին չէ: Այս հարթությունում մենք ունենք բավարար թվով գրագետ ու փորձառու դեմքեր, այլ՝ քաղաքական համակարգի։

Նշված 5 կետերը ցույց են տալիս մեր պետական-քաղաքական համակարգի խորքային խնդիրները։ Նման պայմաններում ի՞նչ ենք ուզում հասարակ քաղաքացուց, ի՞նչ իմաստ ունի հետևել սոցհարցումների արդյունքների տատանումներին, ի՞նչ ակնկալիք ունենք փաստից, թե այս կամ այն անհատի վարկանիշն ինչքան ընկավ կամ շտկվեց։ Հասարակ քաղաքացու և հասարակության համար դա չնչին նշանակություն ունի, որովհետև մի շրջանակի վարկանիշի կորուստը ամենևին չի ենթադրում մեկ այլ շրջանակի վարկանիշի ձևավորում։ Մի շրջանակի ոչ պրոֆեսիոնալիզմը, նույնիսկ իր ողջ վտանգավորության գիտակցմամբ, հանրային գիտակցության մեջ մեխանիկորեն չի ենթադրում այլընտրանքի գոյացում։

5 կետով բնութագրված իրականությունն ավելի լուրջ թեմաների դեպքում կարող է առաջացնել խնդիրներ՝ ընդհուպ մինչև անվտանգություն և պետական կենսագործունեություն։ Իսկ մենք չունենք որևէ երաշխիք, որ հենց վաղը նույնը չի կրկնվի։ Հայաստանը պետք է հանել այսօրվա՝ մեկ հոգու աշխատանքի տիրույթից. մեզ պետք են առողջ ինստիտուտներ՝ պետական, քաղաքական, հանրային և այլն, որոնք կհակակշռեն, կզսպեն, կկանխարգելեն։ Եթե մենք ուզում ենք այս տարածաշրջանում կենսունակ պետություն ունենալ, ապա պետք է անենք դա։ Իշխանության մեջ և իշխանությունից դուրս լավ անհատներ ունենալը քիչ է. աշխատող առողջ ինստիտուտներ են պետք։ Անհատների վրա ամուր պետական հիմքեր կառուցելը անհնար է, հատկապես՝ այսօր, հատկապես՝ այս տարածաշրջանում։

Մյուս տարբերակը

Եթե մենք արագ չգնացինք նշված տարբերակով, ապա մի օր Հայաստանի դուռը ծեծելու են ու հարցնեն՝ մեծերից ո՞վ կա տանը, կանչեք, խոսելու բան կա։ Այսօրվա մեր «մանկապարտեզը»՝ կադրային և մտածողության, համարժեք չէ ո՛չ միայն Հայաստանի առջև կանգնող սուր մարտահրավերներին, այլև՝ խոշոր խաղացողների հետ երկխոսության անհրաժեշտ մակարդակին։ Միշտ չէ, որ դուռը ծեծողները լինում են բարեկամ ու բարյացակամ։ Շատ հաճախ նրանք գալիս են տհաճ և հրատապ լուծում պահանջող հարցերով, որոնց համար տանը միշտ պիտի սթափ ու իրազեկ մեծեր լինեն։ 

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ» 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>