Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Ինչո՞ւ Տիգրան Հակոբյանը Հ1-ի ատելության քարոզի 21 կետերը չի ուզում տեսնել

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուշադիր կարդացեք: Սա Հանձնաժողովի կողմից իրականացվող եթերի մշտադիտարկման տվյալներն են (կրոնական, ազգային խտրականության դրսևորումներ, բռնության կոչեր և այլ օրենքով արգելված բովանդակություն պարզելու նպատակով): Առանձնացրել եմ նախորդ տարվա միայն նոյեմբեր-դեկտեմբերին մեկ հայկական հեռուստաընկերության մեկ քաղաքական հաղորդաշարի (հարցազրույցի ժանր) 21 հյուրերի խոսքից ընդամենը 21 շատ կարճ, բայց ելույթները բնութագրող մեջբերում: 21 հյուր, 21 նույնաբովանդակ ելույթ և մեկ թիրախ…

Որից հետո պարոն Հակոբյանը  թվարկում է, թե ինչ աստիճանի քննադատության է ենթարկվել Փաշինյանը վերը նշված հեռուստաընկերության եթերից:

Որից հետո նույն Հակոբյանը այն եզրահանգմանն է գալիս, որ ոչ մի նորմալ երկրում այդպիսի վիճակ թույլ չէր տվել: Դրան էլ ավելացնելով, որ նախկինում երբեք այդպիսի բան չի եղել:

Այն, որ Տիգրան Հակոբյանը «նկատում է» միայն ընդդիմադիր լրատվամիջոցի «ատելության քարոզի» հատկանիշները ցավոք նույնպես նորություն չէ մեր երկրի համար: Օրինակ՝ կարո՞ղ էր  պարոն Հակոբյանը  արձանագրել, թե ինչպես է   երկրի ղեկավարը հանրահավաքի ժամանակ հրահանգում ուժային կառույցների ներկայացուցիչներին,  իր հակառակորդներին «ծեփել պատին և պարկեցնել ասֆալտին»: Այդպիսի երևույթ, Տիգրան Հակոբյանը, ո՞ր երկրում եք տեսել:

Կամ Հայաստանի 30 տարվա ընթացքում ո՞ր ղեկավարն է պարբերաբար խոսել «վնգստացող դատավորների» մասին: Իսկ դատարանների շրջափակման կոչի համար միայն,  ցանկացած երկրում այդպիսի ղեկավարին իմպիչմենտի կենթարկեին:

Հասկանալի է, որ Տիգրան Հակոբյանը այս ամենը «չի կարող նկատել», որովհետև ավանդույթն է այդպիսին: Հայաստանում  ՀՌՀ նախագահը միշտ պիտի «նկատի» միայն ընդդիմադիր լրատվամիջոցների թերությունները:

Այդպես է եղել, այդպես կա և հավանաբար այդպես  դեռ երկար կլինի, քանի դեռ մենք չենք կարողացել կառուցել, իրոք որ «նոր որակի Հայաստան»: Որտեղ  երկրի ղեկավարը դատավորներին «վնգստացող» չի անվանի ու իր  ընդդիմադիրներին էլ չի փորձի «պատին ծեփել ու ասֆալտին փռել»:

Բնականաբար  այդ Հայաստանում  ընդդիմությունն էլ իր հերթին քննադատության բնական սահմանները չի անցնի: Քանզի բնության մեջ, այդ թվում նաև հանրային կյանքում, գործում է Նյուտոնի 3-րդ օրենքը:

Իսկ պարոն Հակոբյանը հաստատ գիտի դրա մասին, պարզապես չի ուզում խոստովանել, որպեսզի Փաշինյանի կողմից «պատին չծեփվի ու ասֆալտին չփռվի»:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>