Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Փաշինյանն իրեն հատուկ «սենսացիոն» ոճի մեջ հայտարարություն արեց. Տեսանյութ

Հունվարի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իրեն հատուկ «սենսացիոն» ոճի մեջ հայտարարեց, որ 2019 թ․ Հայաստանի Հանրապետությունում մեկ շնչին ընկնող բացարձակ Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) գերազանցել է ոչ միայն Վրաստանի, այլև Ադրբեջանի համանման ցուցանիշը, տառացիորեն մի քանի ժամ հետո ստիպված լինելով հերքել Ադրբեջանի մասով իր իսկ հայտարարությունը (իրականում Վրաստանի մասով էլ կախված է, թե հաշվարկը արվում է բացարձակ թե համադրելի գների հիման վրա, բայց դա սկզբունքային չի):

Ես չէի անդրադառնա այս հարցին, քանի որ վերջին հաշվով, էական չի, թե որ երկրում է մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն փոքր ինչ ավել կամ պակաս կոնկրետ տարում՝ սա բազմաթիվ գործոններից է կախված, որոնցից ոչ բոլորն է տվյալ երկիրը վերահսկում։ Սակայն շատ ավելի էական է, թե ինչ է տեղի ունենում մեր և Ադրբեջանի տնտեսական զարգացման հետ երկարաժամկետ հեռանկարում։ Ստորև բերված գրաֆիկը արտապատկերում է Հայաստանի և Ադրբեջանի մեկ շնչին ընկնող բացարձակ ՀՆԱ-ի դինամիկան վերջին տաս տարիների ընթացքում (Համաշխարհային բանկի տվյալներով, 2019 թ․ ԱՄՀ նախնական տվյալներն են)։ Այս թվերին նույնիսկ հպանցիկ նայելուց կարելի է տեսնել մի քանի կարևոր միտում՝

ա) Ադրբեջանի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կտրուկ աճել, և նույն կերպ էլ կտրուկ վայր է ընկել նավթի գների հետ միասին, և մեկ տասնամյակի կտրվածքով, նույնիսկ որոշ չափով նվազել է ՝ փաստացի, Ադրբեջանի տնտեսությունը մի մեծ տեղապտույտ է կատարել, և ընդհանուր առմամբ, բացարձակ արժեքով, վերադարձել է իր ելման կետին։

բ) Հայաստանի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընդհակառակը, փոքր բացառությամբ, համարյա ամբողջ այդ ընթացքում շարունակել է աճել, և տասնամյակի կտրվածքով, աճել է ավելի քան 50%-ով, ընդ որում դրա մոտ կեսը՝ վերջին երեք տարիների ընթացքում, երբ մենք ունեցել ենք համեմատաբար բարձր աճի տեմպեր։

գ) Եթե մեկ տասնամյակ առաջ Ադրբեջանի մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը գերազանցում էր Հայաստանին 66%-ով, ապա անցած տարի՝ ընդամենը 4%-ով, դա արդեն ստատիստիկ ճշգրտության հարց է, իսկ բնակչության բարեկեցության մասով Հայաստանը նույնիսկ փոքր ինչ առաջ է անցել Ադրբեջանից (հետաքրքրվողներին պատրաստ եմ առանձին բացատրել, թե ինչու)։

դ) վերջին երեք տարում (2017-19) Ադրբեջանի իրական տնտեսության համախառն աճը կազմել է ընդամենը 3%, այսինքն տարեկան միջինը՝ 1%, այն դեպքում, երբ Հայաստանի տնտեսությունը նույն երեք տարում հանրագումարում աճել է մոտ 20%-ով։

Իրականությունը այն է, որ նավթի գների անկումից և նավթի հանույթի պիկը անցնելուց հետո, Ադրբեջանի տնտեսությունը արդեն մի քանի տարի գտնվում է լճացման մեջ։ Թեև բնական գազի հանույթը և տրանզիտ տրանսպորտային հոսքերը աճել են, նավթի հանույթի ծավալների շարունակվող անկումը բերել է նրան, որ համախառն ներքին արդյունքը աճում է շատ դանդաղ տեմպերով, և Ադրբեջանի նկատմամբ խոշոր ներդրողների հետաքրքրությունը կտրուկ նվազել է։ Հայաստանում, ընդհակառակը, տնտեսական աճը վերջին երեք տարիներին արագացել է, դա անմիջական հետևանք է ներքին շուկաների ազատականացման, և մասնավոր կապիտալի շարունակվող ներհոսքի։

Եթե վերջին երեք տարվա տնտեսական զարգացման հարաբերական միտումները պահպանվեն, ապա ևս մեկ տասնամյակ հետո, Հայաստանը տնտեսական զարգացման բոլոր հիմնական ցուցանիշներով, կայուն առաջ կանցնի Ադրբեջանից։ Հակառակորդի հնարած առասպելը, որ հարուստ և հզոր Ադրբեջանի դեմ հանդիման կանգնած է աղքատ և խեղճ Հայաստանը, հոդս կցնդի։ Ադրբեջանում դա հիանալի հասկանում են, և շտապում են հիմա՝ Արցախի շուրջ արագ գործարք կնքելու։ Մենք սակայն շտապելու բան չունենք, փոխարենը պետք է հետևողական, տարեց տարի, հայի տաղանդով, աշխատասիրությամբ և հնարամտությամբ, կերտենք սեփական բարեկեցությունը և հզորությունը, և լրիվ այլ դիրքերից խոսենք նույն Ադրբեջանի հետ։ Այսքանով բոլորիդ դրական տրամադրություն եմ ցանկանում, այս կանխատեսումը իրականություն դարձնելու ամուր վճռականությամբ։

Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>