Ըստ արաբական մամուլի` ուկրաինական ինքնաթիռը իրանական հրթիռի թիրախն է դարձել
Ինչպես պարզ դարձավ, Իրանի մայրաքաղաքում ուկրաինական օդանավը 180 ուղևորներով վթարի է ենթարկվել։ Այս մասին հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները՝ նշելով, որ «Ուկրաինական միջազգային ավիաուղիներ» ընկերության «Բոինգ-737»-ը վթարի է ենթարկվել Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանից թռիչքից հետո տեխնիկական խնդիրների պատճառով։
Սակայն արաբական մի շարք լրատվամիջոցների համաձայն, վթարի պատճառը ոչ թե տեխնիկական անսարքությունն է եղել, այլ ինքնաթիռը վթարի է ենթարկվել պատահաբար՝ իրանյան հռթիռի խոցման արդյունքում:
Ինչքանով է հավաստի արաբական լրատվամիջոցների այս տեղեկատվությունը, դժվար է ասել: Քանզի ներկայիս լարված իրավիճակում, երբ սկսվել է կողմերի միջև հիբրիդային պատերազմ օբյեկտիվ տեղեկատվություն ստանալը դարձել է գրեթե անհնարին:
Zham.am

