«Ամեն ինչ կարգին է». Թրամփը խոստացել է հայտարարություն անել Իրանի հրթիռային հարձակման արդյունքների վերաբերյալ
«Ամեն ինչ կարգին է: Հրթիռներն արձակվել են Իրանից` Իրաքում գտնվող երկու ռազմաբազաների ուղղությամբ: Այժմ գնահատվում է տուժածների թիվը և վնասի չափը: Դեռևս ամեն ինչ կարգին է: Ես հայտարարությամբ հանդես կգամ վաղն առավոտյան», - Twitter-ի իր էջում գրել է Թրամփը:
Հիշեցնենք՝ լույս չորեքշաբթի Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար վրեժխնդրության գործողություն սկսելու մասին՝ հրթիռակոծելով Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը:
All is well! Missiles launched from Iran at two military bases located in Iraq. Assessment of casualties & damages taking place now. So far, so good! We have the most powerful and well equipped military anywhere in the world, by far! I will be making a statement tomorrow morning.
— Donald J. Trump (@realDonaldTrump) 8 января 2020 г.