Իրաքի վարչապետն անտեսել է Թրամփի հեռախոսազանգը
Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ Մահդին անտեսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազանգը, հայտնում է Mehr-ը՝ վկայակոչելով իրաքյան լրատվամիջոցները:
Տեղական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Իրաքի վարչապետը հրաժարվել է զրուցել Դոնալդ Թրամփի հետ:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ավելի վաղ Իրաքի խորհրդարանը միաձայն քվեարկել էր երկրի տարածքից ամերիկյան զորքերի դուրսբերման օգտին:
Այս որոշումն ընդունվել էր Բաղդադի օդանավակայանին ԱՄՆ ԶՈՒ ավիահարվածի հետեւանքով իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի, «Ալ Հաշդ աշ Շաաբի»-ի (Ժողովրդական մոբիլիզացիայի ուժերի կոալիցիա) հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ Մոհանդիսի եւ նրա մոտ 10 կողմնակիցների սպանությունից հետո: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել էր, որ ավիահարվածի հրամանն ինքն է տվել:
Այս մասին տեղեկացնում է News.am կայքը: