Հայաստանում ռուսական ռազմակայանում մարտունակության անսպասելի ստուգումներ են մեկնարկել
Դիտել նաև
Ավինյանը նոր «աղբահավաք» մեքենանե՞ր է բերել տվել (լուսանկար)
ՀՀ-ն կօգտագործվի Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու համար. Ալեքսեյ Կոչետկով (տեսանյութ)
Ադրբեջանցի ռազմական հանցագործ Քամիլ Զեյնալլին ազատ է արձակվել
«Անկլավ» կոչվածները ունեն ռազմական առանցքային նշանակություն. Գևորգ Դանիելյան
Առաջիկա օրերին և շաբաթներին Հայաստան ներխուժման վտանգ կա. Լեմկինի ինստիտուտը կարմիր` ամենաբարձր նախազգուշացումն է հայտարարել Ադրբեջանի համար
Ինչպես հաղորդվել է «ՌԻԱ Նովոստի»-ին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, այսօր՝ մարտի 13-ին, մարտական պատրաստվածության անսպասելի ստուգումներ են մեկնարկել, որոնցում ներգրավված են 6 հազար զինծառայող և 1,5 հազար միավոր տեխնիկա:
«ՀՌՕ զորքերի հրամանատարը Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում, Աստրախանի և Վոլգոգրադի շրջաններում, Կարաչաեվո-Չերկեսիայի և Ադիգեիայի, ինչպես նաև Հայաստանում և Աբխազիայում ռուսական ռազմակայանների ստորաբաժանումների մարտական պատրաստվածության անսպասելի ստուգման մեկնարկ է տվել»:
Գլխավոր նպատակը՝ ստուգել՝ որքանով են ստորաբաժանումները պատրաստ կատարել իրենց առջև դրված խնդիրները, ինչպես նաև գնահատել մարտական պատրաստվածությունը:
Zham.am