Իրանի ԱԳՆ-ն մանրամասնել է, թե ինչպես են պատրաստվում պատասխանել Սուլեյմանիի սպանությանը
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին հայտարարել է, որ Թեհրանն ԱՄՆ-ի հետ պատերազմի չի ձգտում, սակայն պատրաստ է ցանկացած իրավիճակի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՌԻԱ նովոստին։
«Իրանն ԱՄՆ-ի հետ պատերազմի չի ձգտում, սակայն պատրաստ է ցանկացած իրավիճակի»,-ճեպազրույցի ժամանակ ասել է Մուսավին՝ պատասխանելով ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի սկսման հավանականության մասին հարցին։
Նա նշել է, որ Իրանը կպատասխանի Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությանը, սակայն իշխանություններն այնպիսի որոշում կընդունեն, որը կստիպի ԱՄՆ-ին փոշմանել և միևնույն ժամանակ պատերազմի չի հանգեցնի։