Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները
26
Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Պատերազմ Արցախում
Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ

Իրանի հոգևոր Առաջնորդ Ալի Խամենեին եռօրյա սուգ է հայտարարել երկրում

ԻԻՀ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդսի ուժերի հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմաննիի սպանությունը հաստատել են նաև Իրանում, երկրի Հոգևոր Առաջնորդ Ալի Խամենեին եռօրյա սուգ է հայտարարել երկրում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Աշխեն Դավթյան-Գևորգյանը:

«Ղասեմ Սոլեյմանին ոչ միայն Իրանի անվտանգության տեսակետից ամենակարևոր ստորաբաժանման ղեկավարն էր, բոլոր առանցքային ռազմական գործողությունների ղեկավարը Սիրիայում, Իրաքում ու բոլոր այն վայրերում, որտեղ Իրանը բացահայտ կամ գաղտնի ներգրավված էր որպես Իրանի աջակից պետությունների ու ուժերի պաշտպան։ Միաժամանակ, որպես Ղոդսի ստորաբաժանամն ղեկավար Սոլեյմանին ընդգրկված էր ԱՄՆ֊ի կողմից ահաբեկչական համարվող ցուցակում, նրա նկատմամբ պատժամիջոցները ներառում էին ֆինանսական սահմանափակումներից մինչև տեղաշարժի սահմանափակում ու սպանության նպատակադրում:

ԱՄՆ֊ի կողմից ցմահ որակված այդ պատժամիջոցները Պենտագոնը բացատրում էր նրա «հեղափոխությունն արտահանելուն» միտված գործողություններով, Սաուդյան Արաբիայի՝ ԱՄՆ֊ում դեսպան Աբդել ալ֊Ջուբեյրի նկատմամբ իրականացված մահափորձը ղեկավարելով, Մերձավոր Արևելքի քարտեզի վերաձևմման ուղղված հետևողական քայլերով։ Այս ամենով պայմանավորված Սոլեյմանիի սպանությունը վաղուց ԱՄՆ֊ի թիրախում է ու նախկինում մի քանի անգամ նույնիսկ հայտարարվել է Սոլեյմաննի սպանության մասին, որ հետագայում բացահայտվել է որպես կեղծիք։

Սոլեյմանիի դերակատարությունը Իրանի անվտանգության տեսանկյունից ոչ միայն նրա հարուստ փորձառությունը, հմտությունն ու վարպետությունն է ռազմական գործում, այլ նաև վաղուց խորհրդանշական դարձած խարիզմատիկ կերպարն ու միֆական հզորությունն էր։ Սոլեյմանիի անվան շուրջ հյուսվող պատումները վաղուց դուրս էին եկել աշխարհիկ մարդու մասին պատումների տիրույթից ու նրան գերբնական, շիայական մարտիրոսված իմամներին բնորոշ վերերկրային հատկանիշներ էին վերագրում։

Օրվա ընթացքում Իրանում Անվտանգության բարձրագույն խորհրդի նիստ կգումարվի՝ որոշելու Սոլեյմանիի սպանության պատասխանի ձևը, բնույթն ու ժամկետները, մինչ այդ արդեն և՛ Ալի Խամենեին, և բարձրաստիճան այլ գործիչներ ԱՄՆ֊ին խոստացել են հուժկու պատասխան»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>