Հռոմի պապը հավատացյալների հետ շփման ժամանակ հարվածել է մի կնոջ ձեռքին. Տեսանյութ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Պետրոսի հրապարակում հավատացյալների հետ շփման ժամանակ հարվածել է մի կնոջ ձեռքին, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով CBS News-ին։
Տեսանյութում երեւում է, թե ինչպես է կինը փորձում արգելապատնեշի մյուս կողմից բռնել պոնտիֆիկի ձեռքը, երբ նա անցնում է Ամանորը տոնող մարդկանց մոտով։
Հռոմի պապը կտրուկ է արձագանքում կնոջ գործողություններին՝ մի քանի անգամ հարվածելով նրա ձեռքերին։
Միջադեպից անմիջապես հետո իրավիճակին միջամտում է Պապի թիկնապահը։

