Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Mitsubishi Pajero IO-ն և Opel-ը. կա 5 վիրավոր, այդ թվում՝ 2 տարեկան երեխա
![Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Mitsubishi Pajero IO-ն և Opel-ը. կա 5 վիրավոր, այդ թվում՝ 2 տարեկան երեխա](/timthumb.php?src=/disc/02-01-20/4181e1e4d2625d6d7feda8144f0f4f6b.jpg&w=450)
Այսօր՝ հունվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։15-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհից դեպի Չարենցավան քաղաք տանող հատվածում բախվել են Opel մակնիշի 36 ԼM 544 համարանիշի և Mitsubishi Pajero IO մակնիշի 34 CՍ 684 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com - ը, վթարի հետևանքով 5 հոգի, այդ թվում՝ 2 տարեկան երեխա, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Մանրամասները` Shamshyan.com - ում: