Սարգիս Ադամյանը` նորեկների խորհրդանշական հավաքականում
Fussballtransfers.com-ը կազմել է Գերմանիայի ընթացիկ առաջնության թիմերի նորեկների խորհրդանշական հավաքականը:
Լավագույն 11 ֆուտբոլիստների թվում է ընդգրկվել նաև «Հոֆֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը (նշված է կիսապաշտպան): Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստն իր նոր թիմում անցկացրած 13 պաշտոնական խաղում 5 գոլ է խփել ու 2 գոլային փոխանցում կատարել:
Բունդեսլիգայի թիմերի նորեկների խորհրդանշական հավաքականը.
Դարպասապահ – Զաք Սթեֆեն («Ֆորտունա Դուսելդորֆ»)
Պաշտպաններ – Ջոնաթան Շմիդ («Ֆրայբուրգ»), Օզան Կաբակ («Շալկե 04»), Մաթս Հումմելս («Բորուսսիա Դորտմունդ»), Ռամի Բենսեբաինի («Բորուսսիա Մյունխենգլադբախ»)
Կիսապաշտպաններ – Ռոբերտ Անդրիչ («Աուգսբուրգ»), Սարգիս Ադամյան («Հոֆֆենհայմ»). Յուլիան Բրանդտ («Բորուսսիա» Դ.)
Նախորդ մրցաշրջանում Ադամյանը հանդես էր գալիս Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Յան Ռեգենսբուրգում»: Նա «Հոֆֆենհայմ» է տեղափոխվել 1,5 միլիոն եվրոյի դիմաց: