Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Եթե Հայաստանը չլիներ ԵԽ անդամ, ՍԴ բոլոր դատավորները վաղուց արդեն առնվազն կալանավորված կլինեին

Ինձ չի համոզում Գլխավոր դատախազության և արդարադատության նախարարի խոսքը, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հարցով անձեռնմխելիություն գոյություն չունի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Նրա խոսքով` հայտնի իրավական նորմեր կան, որ եթե օրենքը մեղմացնող է, ապա այդ ժամանակ է ուժի մեջ, եթե խստացնող է, ապա նախկին օրենքն է գործում, իսկ Հրայր Թովմասյանը նախկին՝ 2005 թվականի Սահմանադրությամբ է դարձել ՍԴ դատավոր:

«Այս առումով ես կարծում եմ, որ նրա անձեռնմխելիությունն ապահոված է նախկին Սահմանադրությամբ: Երկրորդ խնդիրը հետևյալն է. իշխանությունը ցանկանում է ամեն գնով ազատվել ՍԴ անդամներից՝ հատկապես Հրայր Թովմասյանից: Մնացած բոլոր տիպի լուրջ դեմքով իրավական վերլուծություններն ինձ համար ծիծաղելի են»,- ասաց իրավապաշտպանը:

Նա նշեց, որ իշխանությունն ուզում է ազատվել Հրայր Թովմասյանից, քանի որ վերջինս չի ցանկանում ենթարկվել իշխանություններին: Նրա խոսքով, եթե ՍԴ-ն չընդուներ դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը կամ հետ վերադարձներ, ապա Հրայր Թովմասյանի հետ կապված որևէ խնդիր չէր լինի:

Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովին, Ավետիք Իշխանյանն ասաց, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա միջազգային հանրությունից մեծ սպասելիքներ չունի:

«Միջազգային կառույցները կարող են միայն օժանդակել, բայց մեր փոխարեն հարց չեն լուծելու: Կարծում եմ, որ Վենետիկի հանձնաժողովը, թերևս, ինչ-որ վերաբերմունք կարտահայտի, բայց դա կարող է որոշիչ չլինել ՀՀ իշխանությունների համար»,-ասաց նա։

Ավետիք Իշխանյանն ընդգծեց, որ եթե Հայաստանը չլիներ Եվրոպայի խորհրդի անդամ և որոշակի պարտավորություններ չունենար, ապա ՍԴ բոլոր դատավորները վաղուց արդեն առնվազն կալանավորված կլինեին, եթե ոչ` ավելի դաժան ճակատագրի արժանացած կլինեին: «Ամեն դեպքում, միջազգային պարտավորությունները զսպում են ՀՀ հեղափոխական իշխանություններին»,-նկատեց Իշխանյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը, որով առաջարկվում է 2018-ի ապրիլի 9-ից առաջ նշանակված ՍԴ յոթ դատավորներին ժամկետից շուտ ուղարկել թոշակի: Օրենքի ստորագրումից հետո, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրվեց:

Հատուկ քննչական ծառայությունը դեկտեմբերի 27-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրեց Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։ ՍԴ նախագահի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը:

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>