Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Ստիպված ենք շատ ջանքեր գործադրել, որպեսզի հասարակությանը վերադարձնենք իրականության զգացողությունը. Վիկտոր Սողոմոնյան

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանի հարցազրույցը NEWS.am գործակալությանը։

Ինչպե՞ս կամփոփեք 2019 թվականի արդյունքները, ի՞նչ տվեց այն Հայաստանին պետականության զարգացման առումով։

Տարվա արդյունքները մեր երկրի համար, ցավոք, դժվար է դրական անվանել։ Խնդիրները երկրի ներքին կյանքում միայն խորացել են։ Այսպես, լուծում չի գտել քաղբանտարկյալների հարցը. ինչպես հայտնի է, նախագահ Քոչարյանը դեռեւս անօրինական կալանքի մեջ է։ Անցած շաբաթ միանգամայն հորինված մեղադրանքով կալանավորվեց «Հինգերորդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը։ Ճակատագրի հեգնանքով մշտապես իր դեմոկրատական էության մասին աղաղակող իշխանությունը տխուր ներհայկական ռեկորդ սահմանեց ԶԼՄ-ների դեմ հարձակումների գծով։ ՍԴ-ի դեմ կոպիտ եւ անօրինական հարձակումը դարձավ գործադիր իշխանության ղեկավարի կողմից իշխանության բոլոր ճյուղերի զավթման աննախադեպ օրինակ։ Ընդհանրապես, այն ամենը, ինչ  կատարում է իշխանությունը երկրի դատական համակարգի հանդեպ, ամենախիստ դատապարտման է արժանի։ Անցնող տարում իշխանության կողմից ատելության խոսքի քարոզման խթանման միջոցով  հասարակության բեւեռացումը էլ ավելի խորացավ։ Ներդրումներ չկան եւ, որքան կարելի է դատել անվանի փորձագետների գնահատականներով, ինչպես նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նոյեմբերյան հեռուստամարաթոնի արդյունքներով, հաջորդ տարի նույնպես չեն նախատեսվում։ Պաշտոնական վիճակագրությունն անցնող տարում դարձավ Փաշինյանի հակասական ու չափազանց դիլետանտ գաղափարների եւ հրապարակային հայտարարությունների իսկական պատանդը։ Երկրում սոցիալական կյանքի՝ իշխանության խոստացած թռիչքաձեւ բարելավումը ոչ միայն չի իրականացել, այլեւ ժամանակի ընթացքում ըստ էության դարձել է անկատարելի։ Ատաքին քաղաքականությունում անցնող տարում մենք տեսանք բաց թողնված հնարավորությունների մի ամբողջ շարք։ Արտաքին քաղաքական կապերի զարգացումը մեր ավանդական գործընկերների հետ հիմնականում սահմանափակվում էր ոչինչ չնշանակող եւ միեւնույն ժամանակ հարկատուների գրպանի համար թանկարժեք այցելություններով։ Մեր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները շարունակում են մթագնված մնալ մի շարք բացասական գործոններով, մասնավորապես՝ Հայաստանում գործող իշխանության իրականացրած քաղաքական հետապնդումներով։ Բայց, իհարկե, հարկ է հատուկ նշել ղարաբաղյան կարգավորման գործընթացը։ Եթե վերլուծենք վարչապետի գործողություններն այս ուղղությամբ՝ հնարավորինս լայն ժամանակային համատեքստում, ապա կարող է տպավորություն ստեղծվել, թե նա կամ միտումնավոր, կամ հակամարտության էությունն ու դրա կարգավորման փիլիսոփայությունը բացարձակ չհասկանալու պատճառով արեց ամեն ինչ, որպեսզի թուլացնի հայկական կողմի բանակցային դիրքերը եւ զրոյի հանգեցնի վերջին տարիների բոլոր ձեռքբերումները։ Այնքան, որ փորձագետները սկսել են խոսել շուտով սպասվող «նոր Լիսաբոնի» մասին։ Կարող է թվալ, թե տարվա արդյունքների իմ ներկայացրած պատկերը չափազանց մռայլ է եւ արտացոլում է իմ սուբյեկտիվ կարծիքը՝ պայմանավորված հայտնի մի շարք հանգամանքներով եւ իմ անձնական դիրքորոշմամբ։ Բայց, ցավոք, այդպես չէ, եւ մենք գործ ունենք տխուր իրականության հետ։ Իսկ եթե ամբողջական ներկայացնենք տարվա արդյունքները, ապա ընդհանուր տպավորությունը պարզապես հուսահատեցնող է։ Միեւնույն ժամանակ, կցանկանայի նշել մեր ամենամեծ, ըստ իմ անկեղծ համոզման, ձեռքբերումն անցնող տարում։ Դա, անշուշտ, քաղաքացիական հասարակության սրընթաց զարգացումն է, իսկական (այլ ոչ թե արտասահմանյան գրանտներով սնվող) քաղաքացիական հասարակության զարգացումը՝ որպես գիտակից քաղաքացիների հանրություն, որը պատրաստ է ամեն օր պայքարել իշխանությունների կամայականության դեմ եւ մեր երկրի ավելի լավ ապագայի համար։ Դժվար է պատկերացնել ավելի կարեւոր «ներդրում» մեր պետականության զարգացման «կապիտալում», եւ այստեղ պետք է նշել, որ 2019-ը իսկապես շրջադարձային է այս առումով։

Ձեր կարծիքով՝ ինչպես՞ անդրադարձան երկրի վարկանիշի վրա վերջին մեկուկես տարվա իրադարձությունները, երկրորդ նախագահի կալանավորումը, երրորդ նախագահի, խորհրդարանի նախկին խոսնակի եւ ՍԴ ղեկավարի հանդեպ մեղադրանքը։

Ձեր հարցը կարելի է հռետորական համարել։ Իհարկե՝ շատ վատ։ Ես արդեն խոսել եմ դրա մասին հրապարակավ, բայց կրկնեմ. փորձագետները հավաստիացնում են, որ իշխանությունների կատարած խախտումներից շատերը նախագահ Քոչարյանի իրավունքների եւ ազատությունների հարցում աննախադեպ են եւ արձանագրվում են պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող որեւէ երկրի տարածքում։ Այդ խախտումներից ամենանշանակալիների թիվը՝ 39 է, տեսեք ինչ թիվ է։ Մամուլում կան Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, ՍԴ նախագահին, խորհրդարանի նախկին նախագահին ներկայացված մեղադրանքների թեմայով բազմաթիվ հրապարակումներ, եւ այդ հրապարակումներին ծանոթանալուց հետո դժվար է այլ եզրահանգում անել, քան գոյություն ունեցող եւ նոր թափ հավաքող իրավական ամենաթողության մասին, որը տիրում է այսօրվա Հայաստանում։ Ինչպե՞ս դա պետք է անդրադառնար մեր վարականիշի վրա։ Ինչպե՞ս կարող են անդրադառնալ մեր վարկանիշի վրա Վենետիկի հանձնաժողովի կամ ԵԽԽՎ, մեղմ ասած, անբարենպաստ հայտարարությունները, որոնք արվել են անցնող տարում։ Ի դեպ, կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ 2020-ին միջազգային տարբեր կառույցներ եւ կազմակերպություններ կդադարեն լռել մեր երկրում դատաիրավական համակարգում տիրող իրավիճակի մասին։ Եվ այդ ժամանակ (ինչը չափազանց անցանկալի կլիներ մեզ բոլորիս համար) մեր երկրի վարկանիշին կհասցվի միանգամայն կոնկրետ վնաս՝ հեռուն գնացող հետեւանքներով։

Երկրին որքա՞ն ժամանակ եւ ի՞նչ ջանքեր հարկավոր կլինեն իրավիճակը շտկելու համար։

Սկսեմ ջանքերից։ Իմ կարծիքով, նոր քաղաքացիական հասարակությանը եւ երկրի վերածնվող քաղաքական դաշտին պետք է գտնել անհրաժեշտ «շաղախ»՝ համախմբման եւ գործունակ միավորված ընդդիմության բեւեռի ստեղծման համար։ Միեւնույն ժամանակ, այդ բեւեռը պետք է իր մեջ առնի հասարակության բոլոր առողջ ուժերին։ Հաշվի առնելով ընթացիկ քաղաքական գործընթացները եւ հրատապ ներքաղաքական դիսկուրսի տրամաբանությունը՝ այդ խնդիրը միանգամայն իրականանալի է թվում։ Բացի այդ,  հարկ է լուրջ ջանքեր գործադրել որոշելու, իսկ հետո նաեւ ձեւակերպելու համար նոր համազգային օրակարգը, իրատեսական, չափազանց պրագմատիկ, պոպուլիստական տարրերից միանգամայն զերծ եւ մեր երկու պետությունների առջեւ ծառացած մարտահրավերները առավելագույն ճշգրտությամբ հաշվի առնող օրակարգ։ Ստիպված ենք շատ ջանքեր գործադրել, որպեսզի վերադարձնենք հասարակությանը իրականության զգացողությունը, մենք պետք է դադարենք հավատալ հրաշքներին, դադարենք որոնել ներքին թշնամիներ եւ ձեռնամուխ լինենք ամենօրյա աշխատանքի՝ ազգային համերաշխության մթնոլորտում։ Ինչ վերաբերում է ժամանակին, ապա մեր ժամանակը չափազանց քիչ է։ Այսօր սրընթաց փոխվող աշխարհում եւ մեր անհանգիստ տարածաշրջանում թույլ դիրքերում անգամ կարճ ժամանակով գտնվելը կարող է հանգեցնել անդառնալի հետեւանքների։

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>