Հայաստանը կանգնած է պետականության կորստի վտանգի առաջ. Էդուարդ Շարմազանով Անդրանիկ Թևանյանին բժշկական օգնություն է պետք․․․ արագ է պետք գործել․ Մանուկ Սուքիասյան «Բ(լոգերի) շառ». նիկոլական բլոգերի սադրանքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով․ «Փաստինֆո»
24
Ձեռնաշղթաներով տանելու են ԱԺ-ից․ վերջնաժամկետ պետք է դրվի (տեսանյութ) Մենք ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում. Արման Աբովյան Քաղաքական բանտարկյալ Գագիկ Ծառուկյանը կրկին հարցաքննվում է Կալանքի երկարաձգում՝ Նիկոլ Փ․–ի պատվերով․ ստի․․․, թե․․․ Նիկոլ Փաշինյանը ձգտում է հաստատել կոշտ բռնապետություն. բռնաճնշումները շարունակվում են (տեսանյութ) «Սրբուհի Գալյան, Աննա Վարդապետյան, էս ինչքան ստորացված ու խեղճացած եք դուք»․ Լարիսա Ալավերդյան ՄԻՊ-ը ՔԿՀ-ում տեսակցել է քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին. նրան թույլ չեն տալիս տեսնել անչափահաս դստերը «Առինջ մոլ»-ի աշխատակիցները պահանջում են իրենց աշխատելու հնարավորություն տալ Եթե ընդդիմադիր ուժերը չմիավորվեցին, շատ դաժան է լինելու բոլորի ճակատագիրը. Դերենիկ Մալխասյան Քաղբանտարկյալներին զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն» Պատերազմ Արցախում
Այսօր գլխավոր խնդիրը իշխանափոխության իրականացումն է. Տիգրան Աբրահամյան Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան Գագիկ Ծառուկյանն արժանի չէր նման գնահատականի. Ներսիկ Իսպիրյան Հայաստանում թևածում է «беспредел»-ը և սրանք առհասարակ իրավական գործընթացներ չեն. Գալստյանը՝ Ծառուկյանի գործի մասին Հայաստանը կանգնած է պետականության կորստի վտանգի առաջ. Էդուարդ Շարմազանով Ձեռնաշղթաներով տանելու են ԱԺ-ից․ վերջնաժամկետ պետք է դրվի (տեսանյութ) Անդրանիկ Թևանյանին բժշկական օգնություն է պետք․․․ արագ է պետք գործել․ Մանուկ Սուքիասյան Ռեյդեր՝ զինված հարձակումից հետո. «օրենքով գողի» եղբայր է բերման ենթարկվել. «Իշխանություն» Մենք ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում. Արման Աբովյան Հայաստանը երեք ռազմավարական ճգնաժամերի միջև «Բ(լոգերի) շառ». նիկոլական բլոգերի սադրանքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով․ «Փաստինֆո» Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»... Բռնագանձում առանց հաշվետվողականության. հակակոռուպցիոն քաղաքականությո՞ւն, թե՞ սեփականության վերաբաշխում «Հաղթող տղան նման կերպ չի պահում». Ռուբեն Մխիթարյան Քաղաքական բանտարկյալ Գագիկ Ծառուկյանը կրկին հարցաքննվում է Հրամցվում է այլ պատկեր. Տիգրան Աբրահամյան Կալանքի երկարաձգում՝ Նիկոլ Փ․–ի պատվերով․ ստի․․․, թե․․․ ԽԼԱՑՈՒՑԻՉ ԼՌՈՒԹՅՈՒՆ այսպես են «ժողովրդավարության և իրավունքի» «պահապանները» արձագանքում Հայաստանում բռնատիրական վակխանալիային Նիկոլ Փաշինյանը ձգտում է հաստատել կոշտ բռնապետություն. բռնաճնշումները շարունակվում են (տեսանյութ) Փաշինյանին իր շահերն սպասարկողին «սպասարկեց» պետության հաշվին տարածք տալով Հերթական սկանդալը ՔԿ-ում․ քննիչը խուզարկության ժամանակ առգրավված գումարը հափշտակել է․ «Հրապարակ» Ձեր այս որոշումն ի վերջո հանգեցնելու է դատավորի կարգապահական պատասխանատվության ամենախիստ ձևին․ Արամ Վարդևանյան Արթուր Սարգսյանը չի մասնակցի ԱԺ նիստերին, եթե նրան ուղեկցեն պրոբացիայի ծառայության աշխատակիցները 30 զոհ՝ փաշինյանական «խաղաղության»՝ 2026թ. ընդամենը 7 ամսվա ընթացքում Իգոր Սարգսյանի տնային կալանք խափանման միջոցը փոխվեց «Սրբուհի Գալյան, Աննա Վարդապետյան, էս ինչքան ստորացված ու խեղճացած եք դուք»․ Լարիսա Ալավերդյան Ֆրանսիան, բռնապետությունները և «ազատությունը, եղբայրությունն ու հավասարությունը» Եղբայրները գրտնակի հարվածով սպшնել են իրենց մորը. ոստիկանություն Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Ընդդիմադիր առաջնորդներին չեզոքացնում են հերթական զիջումներին ընդառաջ. Ձյունիկ Աղաջանյան

Բռնաբարված Ֆեմիդան և Թովմասյանի նկատմամբ իշխանական բացահայտ գրոհը

ՀՀ դատաիրավական համակարգի շուրջ ընթացող քաշքշուկը շարունակում է մնալ հայաստանյան առօրյայում քննարկվող առաջնային հարցերից մեկը։ Սա մի գործընթաց է, որին գործող քայլարաստ իշխանությունները տալիս են գերկարևոր, կարելի է անգամ ասել՝ ամենաառաջնային նշանակություն։ Իշխանությունների համար հիմնավորումը շատ պարզ է ու նաիվ. նրանք շարունակ պնդում են այն թեզը, թե՝ «ՀՀ տեղի ունեցած հեղափոխությանը խոչընդոտում է ՍԴ այսօրվա կազմը, քանի որ այն սպասարկում է նախորդ համակարգին»։ Քայլած իշխանության այս պրիմիտիվ հիմնավորումներին ականատես ենք արդեն 2018-ի մայիսից, և քիչ թե շատ ռացիոնալ մտածողություն ունեցող անհատների մոտ այն արդեն ժպիտ է առաջացնում, քանի որ գործում է նույն ծեծված բանաձևը՝ «ամեն ինչում մեղավոր են Սերժն ու ՀՀԿ-ականները»։ Օրեր առաջ մամուլում շրջանառության մեջ դրվեց մի տեղեկատվություն, ըստ որի՝ մինչև Ամանոր իշխանությունները պլանավորել են նախաձեռնել ձերբակալությունների հերթական «շքերթը»։ Նաև կառավարական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրները, այսպես ասած, «սլիվ» էին հրապարակել, որի համաձայն՝ Նիկոլը ուժայիններին հանձնարարել է Ամանորին տարեկան հաշվետվությունների ֆոնին համապատասխան՝ «պատշաճ» ինտրիգային աուրա ապահովել։ Նախօրեին ( նախագահ) Արմեն Սարգսյանը ստորագրել է Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու մասին օրենքը, որն ընդունվել էր ԱԺ-ի կողմից ընդամենն օրեր առաջ:
Հիշեցում:
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը ՀՀ Ազգային ժողովի կողմից սահմանադրական դատարանի անդամ, այնուհետև նախագահ է ընտրվել 2005թ. նոյեմբերի 27-ի հանրաքվեով ընդունված ՀՀ Սահմանադրության 83-րդ հոդվածին համապատասխան: Այսպես 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 97-րդ հոդվածի 3-րդ մասով հստակ ամրագրված է, որ դատավորը և սահմանադրական դատարանի անդամը չեն կարող կալանավորվել, ներգրավվել որպես մեղադրյալ, ինչպես նաև նրանց նկատմամբ չի կարող դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել՝ առանց համապատասխանաբար արդարադատության խորհրդի կամ սահմանադրական դատարանի համաձայնության: Կալանավորվել եզրույթը տվյալ դեպքում նույնացված է կալանքը՝ որպես խափանման միջոց կիրռելու հետ: Կոնկրե՝ սահմանադրական դատարանի անդամի նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը քննարկելիս դատարան պետք է ներկայացնել նաև սահմանադրական դատարանի համաձայնությունը: Ինչ վերաբերում է որպես մեղադրյալ ներգրավելու եզրույթին, ապա նման որոշում կայացնող պաշտոնատար անձը պարտավոր է նախապես հայցել սահմանադրական դատարանի համաձայնությունը: Սահմանադրական դատարանի անդամի անձեռնմխելիության ինստիտուտը տարածվում է նաև ձեռբակալման՝ որպես դատավարական հարկադրանքի միջոցի կիրառման վրա: Մասնավորապես, ըստ Սահմանադրության 97-րդ հոդվածի՝ դատավորը և սահմանադրական դատարանի անդամը չեն կարող ձեռբակալվել, բացառությամբ այն դեպքերի, երբ ձեռբակալումն իրականացվում է հանցագործության կատարման պահին կամ անմիջապես դրանից հետո: Անձեռնմխելիությունը տվյալ դեպքում արտահայտվում է նրանում, որ սահմանադրական դատարանի անդամին կարելի է ձեռբակալել միայն բացառիկ դեպքերում այն է՝ երբ ձեռբակալումն իրականացվում է հանցագործության կատարման պահին կամ անմիջապես դրանից հետո: Բոլոր այն դեպքերում, երբ քրեական հետապնդումն իրականացնող մարմինը հանցագործությունը կատարելուց հետո միայն որոշ ժամանակ անց է ձեռք բերում բավարար հիմքեր սահմանադրական դատարանի անդամի նկատմամաբ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու հիմքերը, պետք է համապատասխան միջնորդությամբ դիմի դատարան, եթե այդ առնչությամբ առկա կլինի սահմանադրական դատարանի համաձայնությունը: Այսինքն՝ այդ դեպքում արդեն քրեական հետապնդում իրականացնող մարմինն իրավասու չէ ձեռբակալելու սահմանադրական դատարանի անդամին:
Այդ առումով էլ Հրայր Թովմասյանն անձեռնմխելի է և վերջ:

Հայտնի է, որ կառավարությունը ՍԴ դատավորներին առաջարկում է (օրինական կաշարք) մինչև 2020թ. հունվարի 31-ը կամավոր հրաժարականի դեպքում պահպանել աշխատավարձը մինչև կենսաթոշակային տարիք: Այս օրենքի հակասահմանադրականության մասին բազմաթիվ փորձագետներ ներկայացրել էին իրենց տեսակետը՝ բազմաթիվ փաստերով ներկայացնելով, թե ինչ լուրջ ու անդառնալի հետևանքներ կարող է ունենալ այն դատական համակարգի վրա, և ինչ կոռուպցիոն խորքային տարրեր է պարունակում իր մեջ։ Օրենքն առնչվում է ՍԴ 9 դատավորներից 7-ին, որոնք այդ կարգավիճակում են հայտնվել 2005թ. սահմանադրական կարգավորումներով, և որոնց վրա չի ազդում 2015թ. Սահմանադրությամբ նախատեսվածը: Երեկ ՀՔԾ քննիչները նախ ներկայացել էին ՍԴ, որից հետո լրատվականներում տեղեկատվություն տարածվեց, որ ՍԴ-ում վկայի կարգավիճակով հարցաքննվելու է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ով իշխանությունների անմիջական թիրախում է վերջին վեց ամիսներին։ Թովմասյանի նկատմամբ իշխանական բացահայտ գրոհի բազմաթիվ տեսարանների ականատես եղանք բոլորս, սակայն ՀՔԾ հարցաքննության փաստը Սահմանադրական դատարանի վրա թքած ունենալու՝ օրվա իշխանությունների վերջին շտրիխն էր։ Այն, ինչ կատարվում է Հրայր Թովմասյանի նկատմամբ, բացահայտ ու լուրջ ապտակ է ՀՀ ողջ դատական իշխանության նկատմամբ, քանի որ, երբ իշխանությունները ՍԴ դատավորներին ժամկետային առաջարկ են ներկայացնում, ակնհայտորեն ոտնահարում են նրանց կամավորության իրավունքը։ Միանշանակ է, որ այս ժամկետին հաջորդելու է իշխանության գրոհի հերթական ռաունդը՝ այս անգամ թիրախում ունենալով ՍԴ մյուս անդամներին: Այն հիմնավորումը, որը ներկայացվում է իշխանությունների կողմից, թե ՍԴ դատավորների կենսաթոշակի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը դրական վերաբերմունք է ներկայացրել, հերթական մանիպուլյացիան է, քանի որ Հանձնաժողովը դրական վերաբերմունք է հայտնել միայն դատավորների բարեվարքության փաստի հետ կապված, իսկ կենսաթոշակի դրույթի վերաբերյալ կարծիք է հայտնել, ըստ որի՝ այն վերանայման կարիք ունի։ Փաստն այն է,որ Վահե Գրիգորյան օպերացիան չաշխատելուց հետո, հիմա իշխանությունը գնում է ավելի կոնկրետ քայլերի․ պարզ է, որ հարկադիր կենսաթոշակի ուղարկելու գործընթացը ձախողված է, այդ իսկ պատճառով ներկայումս գնում են դատավորների, այսպես ասած, «վախը բռնելու» քայլերին։ Մասնագետները վստահեցնում են՝ նման գործելաոճի կազմակերպիչներն առաջին իսկ պատեհ առիթով պատասխանատվության են ենթարկելու այս կատակլիզմը կազմակերպողին։ Քաղաքական իշխանությունն իր առջև նպատակ է դրել ամեն գնով ազատվել ՍԴ իրենց ոչ ցանկալի դատավորներից։ Սա իշխանության ճյուղերի բնականոն ու նորմալ աշխատանքի բացահայտ ոտնահարում է։ Ցանկացած սահմանադրական նորմի ոտնահարում, որն ուղեկցվում է ակնհայտ քաղաքական շահարկումներով, երկրում ստեղծում է իրավական ճգնաժամային ու կոլապսային իրադրություն։ Այս պատմության մեջ ամենաինտրիգայինն այն է, որ ՍԴ նախագահը բացարձակ անձեռնմխելի անձ է, իսկ իշխանությունների այս վարքագիծը դատական համակարգը ոտնահարելու հերթական դրսևորում է։

Հ.Գ. Հակասահմանադրական օրենքը վավերացվել է ՀՀ նախագահի կողմից, ինչը, մասնագետների գնահատմամբ՝ բարձր դատարանի արժեհամակարգը վիրավորող օրենք է, կամ այլ բնորոշմամբ՝ դատարանի առաքելությանը հակառակ գնալու օրինագիծ է։

Հ.Գ.Գ. Տեղի ունեցածից կարող եմ եզրակացնել հետևյալը. օրվա իշխանություններն ուղղակի ցանկանում են ունենալ անձնական օգտագործման ՍԴ-ը։ Հայաստանում ինստիտուտների հավասարակշռման սկզբունքը չի գործում, ինչի վառ ապացույցը հենց ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքի ստորագրումն է:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>