Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

ԱԳՆ խոսնակը «պրիզնատ» չի գալիս, որ Նիկոլը ստում էր` շահարկելով «Մեղրին տալու» վարկածը. ինչո՞ւ` դատեք ինքներդ

Ուղիղ մեկ ամիս առաջ դիմել էինք ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանին` խնդրելով պատասխանել «շատ պարզ» մի հարցի. վարչապետ աշխատող Նիկոլ Փաշինյանի՝ Միլանում բարձրաձայնած թեզը, թե Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ռազմավարությունը Արցախյան հակամարտության կարգավորման հարցում «Մեղրին տալն» էր եւ «Ադրբեջանի 7 շրջանները խաղաղության դիմաց վերադարձնելը», համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ։

Ասաց` գրավոր հարցում արեք, կպատասխանենք`հինգ, եթե պարզվի, որ դրա համար լրացուցիչ ջանքեր են պահանջվում, առավելագույնը` 30 օրվա ընթացքում։ Այդպես էլ արեցինք, և այսքան ժամանակ «ծո՜վ համբերությամբ» սպասում էինք պատասխանին`ակնկալելով, որ ԱԳՆ խոսնակը վերջապես լույս կսփռի տարիներ շարունակ չարչրկված այս թնջուկի վրա, մասնավորապես, կհերքի կամ կհաստատի` ի վերջո, Ռոբերտ Քոչարյանը «Մեղրին տալու» հանցավոր մտադրություն ունեցե՞լ է, թե՞ ոչ։

Եվ ահա, վերջապես «բարի լուր» ստացանք`պատասխանը տեղ է հասել։ Ավա՜ղ։ Պարզվեց, մեր ուրախությունը վաղաժամ էր. պաշտոնական հարցմանը պատասխանել`դեռեւս չի նշանակում պատասխան տալ սեւով սպիտակի վրա ձեւակերպված հարցին.

«ԱԳՆ արխիվներում կա՞ որեւէ փաստաթուղթ, բանակցությունների սեղանին դրված, հակամարտության կողմերին ներկայացված որեւէ գրավոր տեքստ` թեկուզ «սեւագիր», որը փաստում է, որ 1998-2018 թթ. երբեւէ բանակցվել է «Մեղրին տալու» կամ Ադրբեջանի 7 շրջանները խաղաղության դիմաց վերադարձնելու (ոչ թե, դիցուք, Արցախին միջանկյալ կարգավիճակ տալու, վերջնական կարգավիճակը Արցախի բնակչության իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտման միջոցով հստակեցնելու, ինչի մասին հայտարարել են Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները, եւ ո՛չ մեկ անգամ, առնվազն մինչեւ 2018 թ. իշխանափոխությունը) խնդիրը»։

ԱԳՆ լրատվության պատասխանատուն պարզապես «խոսքը կտուրն» է գցել, թե բա`«ի պատասխան ՀՀ ԱԳՆ հասցեագրված Ձեր հարցման` հայտնում ենք, որ ԼՂ խաղաղ գործընթացի 1998-2018թթ. ժամանակահատվածում մշակված, դիտարկված և քննարկված աշխատանքային փաստաթղթերը (ինչպես Դուք եք նշում` «թեկուզ սևագիր») չեն կարող տրամադրվել, քանի որ առկա է գործընթացի բոլոր մասնակիցների կողմից դրանք չհրապարակելու հանձնառություն»:

Սա` այն դեպքում, երբ հարցման մեջ խոսք չկա փաստաթուղթ տրամադրելու մասին. ընդամենը ուզում էինք իմանալ`բանակցությունների օրակարգում Մեղրին «հանձնելու» հարց եղե՞լ է, թե՞ դա ինչ-որ մարդկանց երևակայության արգասիքն է։ Կամ, որ ավելի վատ է, միտումնավոր ապատեղեկատվություն է` հասարակական կարծիքի մանիպուլյացիա։

Կարող էին պատասխանել մեկ բառով` «այո՛» կամ «ո՛չ»։ Դա ավելի նման կլիներ պատասխանի, քան այն, ինչին ամբողջ մեկ ամիս տեւած «պրպտումների» արդյունքում հանգել է ԱԳՆ խոսնակը` պարզապես «ուխոդ անելով» հարցից։

«Այո՛» ասել չէին կարող, որովհետեւ նման փաստաթուղթ չի եղել։ Խոսքը ճանապարհի մասին էր՝ Ադրբեջանին տրամադրել Մեղրիով Նախիջևան դուրս գալու հնարավորություն` ավտոճանապարհային «սուվերեն միջանցք»։ Հիշեցնենք, որ հայր Ալիեւը համաձայնել էր այդ տարբերակին, Բաքու վերադառնալուց հետո`հետ կանգնել պայմանավորվածություններից։

«Ո՛չ» ասել` նույնպես չէին կարող։ Դա կնշանակեր սխալ հանել Նիկոլ Ամենակարողին, խոստովանել, որ ստում էր` հին, բարի «ընդդիմադիր» ժամանակների հանգույն շահարկելով «Մեղրին տալու» վարկածը։

Դրա համար էլ «մարդա մեկի» օրինակով որոշել են անշառ գլուխը շառի տակ չդնել` անպատասխան թողնել հարցը՝ պատճառ բռնելով, թե 1998-2018թթ. բանակցված կամ քննարկված փաստաթղթերը ենթակա չեն հրապարակման։

Իրողությունն այն է, որ կողմերին պաշտոնապես ներկայացված բոլոր առաջարկությունները` 1996-97թթ. փաթեթային, ապա` փուլային կարգավորման տարբերակները, 1998-ի նոյեմբերին առաջ քաշված «Ընդհանուր պետության» փաթեթը, որի հիմքում դրված էր երկու իրավահավասար սուբյեկտների միության`կոնֆեդերացիայի գաղափարը, հրապարակվել են եւ դարձել հանրության սեփականությունը։ Եվ հիմա, գաղտնիք սարքելով սեւագիր մի փաստաթղթից, որ անգամ պաշտոնական առաջարկության կարգավիճակ չի ստացել, ԱԳՆ մամուլի խոսնակն, ըստ էության, պատասխանել է մեր հարցին. փաստել է, որ Մեղրին հանձնելու խնդիր Հայաստանի արտաքին օրակարգում չի եղել`գոնե 1998-ից հետո։

Եթե լիներ, վաղուց աշխարհով մեկ արած կլինեին` չսպասելով մեր հարցմանը...

Լիլիթ Պողոսյան

7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>