ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը պարզել է զինվորին ուղարկած ծանրոցները դուրս շպրտելու մանրամասները
Դիտել նաև
«Կա ընդամենը երեք մարդ, ում վրդովեցնում է հայերի ողջ լինելը»․ Արման Աբովյան
Կարգալույծ Արման Սարոյանը թեմի հաշիվներից ավելի քան 15 մլն դրամ է հանել՝ չունենալով իրավունք. փաստաբան
«Սովորական դպրոց` ադրբեջանում». Արման Աբովյան
Ադրբեջանը զանգվածաբար զինվում է` և դա այն իրավիճակում, երբ Հայաստանը կրճատում է իր ռազմական բյուջեն. Արման Աբովյան
Սա ոչ թե պարզապես հերթական ամոթալի դեպք է, սա մեր ապագայի համար խորը եւ լուրջ սպառնալիք է․ Արման Աբովյան
Դե` ինչ, պարզվեց «ծանրոցագեյթի» մանրամասները։ Հակիրճ ասած` սպան հայտնաբերել է ծանրոցների մեչ ոգելից և շպրտել է զինվորներին նախատեսված ծանրոցները պատուհանից։
Առաջին հերթին պետք է հստակ ֆիքսել, որ այս կարգի վերաբերմունքը բացարձակ անընդունելի է, ասեմ ավելին, ես կորակավորեի սույն սպայի այս կարգի վարվելակերպը որպես բացահայտ տգիտության և անարգանք հայոց զինվորի և զինվորների ծնողների հանդեպ։ Ախր պետք է գոնե մի կաթիլ խելք և խիղճ ունենալ, որ հասկանալ` ծնողները, որոնք այս ծանրոցների ուղարկել են, պարզապես ցանկացել են իրենց երեխաների համար մի փոքրիկ տոնական նվեր անել: Եթե սպան կարծում է, որ ծանրոցներում կա արգելված խմիչք, ապա դա ոչ մի դեպքում իրեն իրավունք չի տալիս այսպիսի ապուշ ձևաչափով արտահայտել իր զայրույթը։ Կարողա «գժի բազար ա», եթե այդպես է, թող վազելով գլուխը պատին տար ու հանգստանար։
Մի խոսքով, ապուշ և աննորմալ վարվելակերպ է, որը պետք է միանշանակ արմատախիլ արվի Հայոց Բանակից։
Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

