Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

ՀՀ ներկայիս իշխանություններն Արցախի հարցում վարում են մշուշոտ քաղաքականություն

Արժանի չես հայրենիքիդ, եթե այն չես դավանում իբրեւ գերագույն նպատակ, իսկ անձդ` իբրեւ միջոց:
Գարեգին ՆԺԴԵՀ

Վտանգված Արցախ․անփորձություն, թե՞
հեղափոխության արտահանում.

Քանիցս առիթ ունեցել ենք գրելու, որ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսների գունավոր հեղաշրջումը լրջորեն հարվածեց Հայաստանի ինքնիշխանությանը՝ սպառնալով ազգային արժեհամակարգին և պետական կառավարման համակարգին թե՛ ՀՀ-ում, թե՛ Արցախում: Այսօր, այսպես կոչված, նոր Հայաստանում թիրախավորված են բոլոր ավանդական կառույցները, հնարավոր դիմադրության օջախները։ Վտանգված են ՀՀ պետական ինստիտուտները, Արցախը, Հայ եկեղեցին, հայ ընտանիքը, ազգային կրթությունը, Հայոց բանակը, ազգային անվտանգության ծառայությանը, հայ քաղաքական դաշտը… Դրանց ձևախեղումն՝ ըստ դալեսյան չափանիշների, այն խնդիրն է, որը պիտի լուծեն հեղափոխության մոդերատորները:
Հայաստանի ներկայիս իրավիճակը հասկանալու համար ավելորդ չէ վերստին անդրադառնալ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսների զարգացումներին, երբ Հայաստանը համալրեց գունավոր հեղափոխությունների զոհ դարձած պետությունների շարքը։ Այդ իրադարձությունների ընթացքում կիրառվեց գունավոր հեղափոխությունների ողջ զինանոցը. ամերիկացի հասարակական գործիչ Ջին Շարփի կողմից մշակված փողոցային պայքարի մեթոդներից սկսած՝ մինչև տարբեր պետական պաշտոններ զբաղեցնող անձանց /այսպես կոչված, 6-րդ շարասյան/ համակարգված դավադրական քայլերը։ Գունավոր հեղափոխությունների նման զինանոցի կիրառումը համաշխարհային ուժային կենտրոնների կողմից պայմանավորված էր Հայաստանի և Հայ Ժողովրդի՝ դեպի Արևմուտք աշխարհաքաղաքական ու քաղաքակրթական վերակողմնորոշման ստրատեգիական ծրագրով։ Երկար տարիների նպատակային քարոզչության ազդեցության տակ գտնվող և վտանգի զգացողությունը գրեթե կորցրած մեր ժողովուրդը /առաջին հերթին՝ մեր ընտրանին/ չցուցաբերեց պատշաճ խորագիտություն, նաև՝ անտեսեց մոտ անցյալում գունավոր հեղափոխությունների ճանապարհով անցած պետությունների և ժողովուրդների դառը փորձը։Այստեղ հարկ է նշել, որ նախորդ տարիների ընթացքում, Հայաստանի իշխանություններին, թերևս, հաջողվում էր մանևրել՝ հնարավորինս մինիմալ կորուստների գնով։ Մասնավորապես, հաջողվում էր պահպանել ստատուս-քվոն Արցախի հարցում, իսկ ազգային արժեհամակարգի դեմ ճնշումներին Հայաստանը կարողանում էր որոշակիորեն դիմակայել՝ դրսից պարտադրվող օրենքների ընդունումը հնարավորինս ձգձգելով կամ դրանք ընդունելով մասնակիորեն՝ էապես նվազեցնելով վտանգները։
2016 թվականին Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան ռազմական գործողություններից հետո ՀՀ իշխանությունները բանակցային գործընթացում հասան էական առավելության։ Իրավիճակը կտրուկ փոխվեց 2018 թվականի գունավոր հեղափոխության /կամ հեղաշրջման/ հետևանքով։ Իշխանական լծակներ ստացած օտարերկրյա 5-րդ շարասյան թիրախում հայտնվեց նաև Արցախը։ Նոր իշխանությունը զրոյացրեց տարիների ընթացքում ձևավորված՝ Հայաստանին ձեռնտու բանակցային օրակարգը, որդեգրելով անհասկանալի օրակարգ։ Արդյունքում, այսօր վտանգված է Արցախի հանրապետության սուբյեկտայնությունը, իսկ Ադրբեջանը բանակցային գործընթացում ձեռք է բերել առավելություն՝ այսպես կոչված Ղարաբաղի ադրբեջանական համայնքին բանակցությունների կողմ դարձնելու հնարավորությամբ։
Այս առումով, ուշագրավ էին այս տարվա դեկտեմբերի 23-ին կայացած երկու հայկական անրապետությունների անվտանգության խորհուրդների համատեղ նիստում հնչեցված զույգ հայտարարությունները, որոնք, կարելի է ասել, տրամագծորեն հակառակ բնույթ էին կրում։
Մասնավորապես, Փաշինյանն իր ելույթում նշեց, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն էականորեն ավելացրել են Արցախի սուբյեկտայնությունը, ինչն ակնհայտորեն չի համապատասխանում իրականությանը։ Արցախի նախագահ Բակո Սահակյանի ելույթն ուներ սկզբունքորեն այլ շեշտադրումներ։ Մասնավորապես, իր ելույթում նա շեշտեց Արցախի՝ որպես աշխարհաքաղաքական ինքնիշխան գործոնի և սուբյեկտի առկայությունը և կարգավիճակի կարևորությունը։ Իսկ իբրև վտանգ, նա նշեց ադրբեջանական համայնքի՝ որպես առանձին սուբյեկտի շահարկումը և չդադարող քայլերն՝ այն բանակցային գործընթացի մեջ խցկելու ուղղությամբ։
Ուզում ենք հավատալ, որ այս հարցում առկա բարդություններն, առավելապես, առաջ են գալիս նրանց անփորձությունից ու մակերեսային գիտելիքներից և հատկապես թելադրված չեն «թավշյա» հեղափոխության արժեքները Արցախ արտահանելու մտադրությամբ։ Վերջինիս պարագայում, Արցախին և, առհասարակ, մեր երկրին ու ժողովրդին վտանգավոր օրեր են սպասում:

Հ.Գ.Ակնհայտ է, որ ՀՀ ներկայիս իշխանություններն Արցախի հարցում վարում են, մի տեսակ, մշուշոտ քաղաքականություն:
©️Վահե Հայկունի

Հ.Գ.Գ.Կարելի է, վերջապես, իրավապես հայրենատեր լինել, իսկ հոգեպես` անհայրենիք և արժանի չես հայրենիքիդ, եթե այն չես դավանում իբրեւ գերագույն նպատակ, իսկ անձդ` իբրեւ միջոց:
Գարեգին ՆԺԴԵՀ

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>