ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել. Տեսանյութ
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին քիչ առաջ լրագրողներին հայտնեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ փոխանցելով իր ունեցած տեղեկությունները։
Հիշեցնենք, որ այսօր առավոտից ՍԴ-ի մոտ բողոքի ցույց է տեղի ունենում։ Հրայր Թովմասյանին հարցաքննելու համար ՀՔԾ քննիչներն այցելել են դատարան։
***
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին այսօր Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք առաջադրեց Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։
Գործը կապվում է Հրայր Թովմասյանի սանիկի՝ Նորայր Փանոսյանի հետ: Այդուհանդերձ, առայժմ պաշտոնապես չի հրապարակվում, թե ինչ քրեական գործի մասին է խոսքը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Zham.am

