Ինձ 6 ամիս առաջ զգուշացրել էին՝ հրաժարական չտալու դեպքում ինձ մեղադրանք կառաջադրվի․ Հրայր Թովմասյան. Տեսանյութ
ահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն այս պահին հարցաքննվում է, իսկ ՍԴ դատարանի բակում հավաքվել են մի խումբ մարդիկ՝ աջակցելու ՍԴ նախագահին։
Նշենք, որ դեռևս պարզ չէ՝ ինչ գործի շրջանակում է հարցաքննվում ՍԴ նախագահը։
Հիշեցնենք, որ երեկ մամուլը գրել էր, ՀՔԾ-ն խուզարկություն է իրականացնում Սահմանադրական դատարանում: Tert.am-ի հետ զրույցում ՀՔԾ-ից հայտնել էին, որ ՀՔԾ քննիչը ՍԴ-ում խուզարկություն չի իրականացրել, այլ մանրամասներ չէին հայտնել:
***
11:05
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել։
Այս մասին քիչ առաջ լրագրողներին հայտնեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ փոխանցելով իր ունեցած տեղեկությունները։
Հիշեցնենք, որ այսօր առավոտից ՍԴ-ի մոտ բողոքի ցույց է տեղի ունենում։ Հրայր Թովմասյանին հարցաքննելու համար ՀՔԾ քննիչներն այցելել են դատարան։
***
12:20
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին այսօր Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք առաջադրեց Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։
Գործը կապվում է Հրայր Թովմասյանի սանիկի՝ Նորայր Փանոսյանի հետ: Այդուհանդերձ, առայժմ պաշտոնապես չի հրապարակվում, թե ինչ քրեական գործի մասին է խոսքը։
***
13:00
Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրեն 6 ամիս առաջ զգուշացրել էին՝ հրաժարական չտալու դեպքում մեղադրանք կառաջադրվի։ Նա նշեց, որ այս ընթացքում ՍԴ–ի վրա աննախադեպ ճնշումներ են եղել։
Մանրամասները՝ տեսանյութում

