Դավիթ Մանուկյանը նշանակվել է ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Սամվել Պողոսյանը նշանակվել է Պաշտպանության բանակի միավորումներից մեկի հրամանատար՝ ազատվելով Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնից:
Նախագահի մեկ այլ հրամանագրով` Դավիթ Մանուկյանը նշանակվել է Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ: