Կոմանդոսը դուրս է եկել Հանրային խորհրդից
Դիտել նաև
Դպրոցական եղբայրների դեմ ՔԿ-ն մեղադրանք առաջադրեց երկու հոդվածով
Հանրային հեռուստաընկերությունը ամանորյա զարդարանքներ ու տոնածառեր է գնել 1.42 մլն դրամի գումարով
Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն «ընտրվեց» ԱՄՆ քաղաքացի, Պրահայում 28 տարի ապրող ոմն Արմեն Քոլոյանը
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան
Ինչու՞ եք 1988թ. քարտեզը գաղտնի պահում, հրապարակե՛ք. Արթուր Խաչատրյան
Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, դադարեցրել է անդամակցությունը Հանրային խորհրդին։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Կոմանդոսը։
«Փաստորեն «բռնվել» եմ, հա՞,- կատակեց նա՝ հավելելով,- Այո, իմ անդամակցությունը Հանրային խորհրդին դադարեցրել եմ, այնտեղ ինձ մի տեսակ չեմ գտնում, կան խելացի շատ մարդիկ, կարծում եմ՝ նրանք շատ ավելի օգտակար կլինեն։ Ես մի տեսակ չսովորող ուսանողի եմ նման, ով ապրիլից Հանրային խորհուրդ չի գնացել։ Շատ եմ հարգում Վազգեն Մանուկյանին ու նրա դուրս գալուց հետո որոշեցի, որ ճիշտ ժամանակն է, որպեսզի ես նույնպես դուրս գամ»։
Նա նաև հավելեց, որ ժամանակը քիչ է, քանի որ այլ գործեր է կատարում, ուստի Հանրային խորհրդից դուրս գալը ճիշտ է համարում։

