Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց դատավորներին «կաշառելու» մասին սկանդալային օրենքը
Դիտել նաև
Սկանդալից մինչև միլիոններ. Արմեն Փամբուխչյանի հայտարարագրերի հետքերով
«Այրվում է Դիլիջան համայնքի աղբավայրը»․ Ոսկան Սարգսյան
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
«Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը». Ոսկան Սարգսյան
«8 տարի շարունակ ստի, խաբեության, «հոպոպի փոշի» են լցնում մարդկանց գլխին»․ Ոսկան Սարգսյան
Սահմանադրական դատարանի դատավորներին «կաշառելու» մասին օրենքն Արմեն Սարգսյանը ստորագրեց՝ վերջնականապես կնքելով իր քաղաքական մահկանացուն: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել հասարակական–քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը:
Նա գրել է. «Լինելով ընտանիքապետության կցորդն անձնապես և խորհրդարանական հանրապետության նախագահի ինստիտուտը վերածելով նախամուտքի փալասի՝ Արմեն Սարգսյանն այս պահից պետք է պատրաստվի 1997-ի իր հետ կատարված պատմության կրկնությանը: Բայց այս անգամ ամեն ինչ հրապարակային է լինելու՝ ավանակի վրա թարս նստած»:
Zham.am

