Ռուսաստանը «Եվրատեսիլում» կներկայացնի Յուլիա Սամոյլովան (տեսանյութ)
Ռուսական «Առաջին ալիքը» պաշտոնապես հայտարարեց «Եվրատեսիլ 2017»-ի թեկնածուին: Դա 26-ամյա երգչուհի Յուլիա Սամոյլովան է: Երգչուհին մանկուց տեղաշարժվում է անվասայլակով, սակայն արդեն հասցրել է գրավել ռուսաստանցիների սրտերը, դառնալով Ալլա Պուգաչյովաի «Ֆակտոր Ա» նախագծի երկրորդ տեղի մրցանակակիր: Յուլիայի խոսքերով, Եվրոպայի գլխավոր երգի մրցույթին գնալու հնարավորությունը նրան տրվել է 2014 թ. Պարալիմպիադայում ելույթից հետո:
«Աստված իմ, դուք գիտեք, ես դրան էի գնում իմ ամբողջ կյանքում, - կիսվեց «Լայֆի» հետ աղջիկը: - Ծնողներիս հետ դիտում էի «Եվրատեսիլը» և մտածում, որ մի օր ես էլ կհայտնվեմ այդ բեմում: Երբ ես ելույթ ունեցա Պարալիմպիադայի բացմանը, իմ մասին իմացավ «Առաջին ալիքը» և այդ ժամանակ էլ նրանք աչքի տակ առան ինձ»:
Ըստ երգչուհու, երգը, որը նա կներկայացնի մրցույթին, իր կյանքի մասին է:
Zham.am